Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արդ, գնացեք և տվեք կայսրինը` կայսրին, իսկ Աստծունը` Աստծուն»

«Արդ, գնացեք և տվեք կայսրինը` կայսրին, իսկ Աստծունը` Աստծուն»
06.02.2018 | 08:46

Այս պատվիրանը Հիսուսը տալիս է, երբ օրենսգետներն ու քահանայապետները, Հիսուսին փորձելու նպատակով, նրա մոտ են ուղարկում խաբեբաների, որոնք կեղծավորությամբ ցանկանում են նրան խոսքով բռնել և իբրև խռովարարի մատնել իշխանություններին` հարցնելով. «Օրինավո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թե՞ ոչ», Հիսուսը, տեսնելով նրանց նենգամտությունը, ասում է. «Ցույց տվեք ինձ դահեկանը», և երբ ցույց են տալիս, հարցնում է. «ՈՒ՞մ պատկերն ու գիրն են»: Փորձիչները պատասխանում են` կայսրինը:


Դրամի վրա հնում պատկերվում էր այն հատող արքայի պատկերը: Սակայն պատասխանելով ժամանակավոր մարդկանց ու ժամանակի մեջ, հավիտենական Աստված` Հիսուսը բոլոր ժամանակների մարդկանց պատգամում է. դրամը կայսեր պատկերն է կրում, կայսրին տվեք, իսկ մարդը, որ Աստծո պատկերն ու գիրն է, պետք է ինքն իրեն ընծայի Աստծուն:
Երբ առաջին մարդկային զույգը պատվիրանազանց եղավ, «Տեր Աստված արտաքսեց նրանց բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր»: Այս խոսքերը դեպքերի ուղղակի նկարագրություն չեն. ընկած մարդը կարիք ուներ ինքնակատարելագործման: Եվ այդ ինքնամաքրման ու կատարելության ուղին սկսվում է պահքով, ինքնաքննությամբ և ապաշխարությամբ: Այսուհետև գիտենք` ուր պիտի գնանք, գիտենք և ուղին: Արքայություն հասնելու համար պետք է նախ հեռանալ մեղքից: Արքայության սերը ստիպում է մարդուն զգալ մեղքի պատճառած ցավը, երբ այն խոցում է, և վերապրել, երբ այն թողնվում է մեզ (ինչպես մի նետ, որ ուղղորդվում ու խոցում է մեկին, հանվում՝ մեկ ուրիշի կողմից, բայց ցավ է պատճառում թե՛ խոցելիս, թե՛ հանելիս), այո՛, որովհետև մեղքը ինքնակամ երբեք մեզ չի թողնում, այլ միայն Աստծո շնորհով ու ողորմությամբ:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 3360

Մեկնաբանություններ