Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չեն ուզում ու՝ վերջ

Չեն ուզում ու՝ վերջ
06.02.2018 | 13:04

Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է 2014-ին Սոչիի օլիմպիական խաղերում խթանիչներ օգտագործելու մեղադրանքով Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում քննության վերցված ու արդարացված ռուս 13 մարզիկի ու երկու մարզչի Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում վերահայտավորելու վերաբերյալ ռուսական կողմի դիմումը:
Այն տարբեր արձագանքներ է ունեցել ռուսական լայն հանրության շրջանում, որոնցից, թերևս, ամենադիպուկը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ Մարիա Զախարովայի ասածն է. «Նման հայտարարություններից հետո հարց է առաջանում՝ արդյոք ժամանակը չէ՞ դոպինգ ստուգումներ անցկացնելու ՄՕԿ-ի անդամների շրջանում»:


Գուցե ոմանց չափից ավելի զգացական թվա Մարիա Զախարովայի ասածը, մի բան, որ այս տիկնոջ առնչությամբ օգտագործելը չափազանց պայմանական կլինի, սակայն փաստը մնում է փաստ, որ դոպինգ թեստերը մահակ դարձրած՝ միջազգային հանրությունն ընկել է ռուսական սպորտի հետևից՝ փորձելով մեղավորին ու անմեղին հավասարապես դատել:
Անվիճելի է, որ խթանիչ օգտագործածը չպիտի մրցության մեջ մտնի մաքուր մարզիկի հետ, սակայն եթե նման խիստ չափորոշիչներն են վերցված որպես գործունեության ուղեցույց, այն պիտի հավասարապես վերաբերի անխտիր բոլորին և ոչ թե ծառայի քաղաքական շահարկումներին:


Տարբեր առիթներով բազմիցս ասել ենք, որ օլիմպիադային մասնակցությունը դեռ ոչինչ, ռուսական կողմի քթից են բերելու ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը: Արդեն իսկ շրջանառության մեջ են դրվել պահանջներ՝ քննության առնելու 2014-ի աշխարհի առաջնությանը մասնակցած ու դոպինգ օգտագործելու մեջ կասկածվողների հարցը: Այնքան միամիտ չպիտի լինել հասկանալու համար, որ եթե սրանով չկարողանան հասնել ռուսների ձեռքից առաջնությունը վերցնելուն, թիրախում է մնում այդ երկրի հավաքականի մասնակցությունը: Ճիշտ է՝ պատմությունը դեռևս չի ունեցել նման նախադեպ, սակայն նախադեպերը նաև նրա համար են, որ ինչ-որ իքս պահից իրականության վերաճեն: Այնպես որ այն, ինչ ներկայումս կատարվում է ռուս մարզիկների հետ, դեռևս հարցի երևութական կողմն է: Շատ ավելի վատթարը, թերևս, առջևում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ