Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը ձախողվել ՄՅՈՒ-ում

ՈՒեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը ձախողվել ՄՅՈՒ-ում
06.02.2018 | 14:07

«Էվերթոնի» հարձակվող ՈՒեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախողվել «Մանչեստր Յունայթեդում»: «Կարծում եմ, որ նա ավելի շատ է համապատասխանում «Արսենալին»: Տեսել եմ նրան մարզումների ժամանակ, Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է:

«Մանչեստր Յունայթեդում» նա չստացավ այն ազատությունը, որը ցանկանում էր «Բորուսիայի» ժամանակների նման հանդես գալու համար: Տարբեր ոճեր են, և «Արսենալում» Մխիթարյանն ունի իր կողքին լավ ֆուտբոլիստներ: Նա կստեղծի պահեր, կխփի գոլեր, և կարծում եմ՝ Մխիթարյանը կշարունակի լավ խաղալ»,- Ռունիի խոսքը մեջբերում է «Monday Night Football»-ը։

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ