Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ելքը» հավաքեց ԱԺ արտահերթ նիստ գումարելուն անհրաժեշտ ստորագրությունները

«Ելքը» հավաքեց ԱԺ արտահերթ նիստ գումարելուն անհրաժեշտ ստորագրությունները
07.02.2018 | 13:12

Արտահերթ նիստ հրավիրելու համար «Ելք»-ին 27 պատգամավորների ստորագրություն էր անհրաժեշտ, հավաքվեց 29-ը։ Նախաձեռնությունը, «Ելք»-ի 9 ներկայացուցիչներից բացի, պաշտպանեցին «Ծառուկյան» խմբակցության 20 պատգամավորներ։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գնաճը զսպելու միակ մեխանիզմը Հարկային օրենսգրքում փոփոխություններն են համարում: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում այս պահին փողոցային պայքարի մարտավարություն չկա։ Զոհրաբյանի խոսքով` անակնկալ չի լինի, եթե ՀՀԿ-ն որոշի տապալել արտահերթ նիստը․«Ցանկացած պոզիտիվ, ռացիոնալ նախաձեռնություն, եթե չի տեղավորվում իրենց ներկլանային խաղի կանոնների մեջ, իրենք տապալում են, մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը: Ցավոք սրտի, սա է ընդդիմության լիազորությունը: Եթե մենք ունենայինք անհրաժեշտ թվով ձայներ մեր նախաձեռնությունները անցկացնելու համար, մենք կլինեինք մեծամասնություն»:


ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ԱԺ նիստը, նաև արտահերթը, իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ 53 պատգամավոր: Ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները միասին 40 մանդատ ունեն։

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ