Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՅԴ-ն կլքի՞ կոալիցիան

ՀՅԴ-ն կլքի՞ կոալիցիան
08.02.2018 | 12:51

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումները ՀՀԿ-ի հետ հեռակա սկսվել են։ Հարցն առայժմ բարձրաձայնում են լրատվամիջոցներով, թե երբ կոալիցիոն գործընկերներն այն դեմ առ դեմ կքննարկեն, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում՝ ՀՀԿ-ում էլ չեն հերքում, որ քննարկումներ կսկսվեն, իսկ թե որքանով կվերանայվի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դժվարանում է ասել։ Արմեն Ռուստամյանը պնդում է, որ գործող կարգը հակաժողովրդավարական է։

«Այն տարբերակը, որ Հայաստանում ներդրված է և գործում է, իրականում ռեյտինգային դասական տարբերակի հետ կապ չունի։ Ռեյտինգով որոշվում է, թե տվյալ անձն ունի՞ համապատասխան ռեյտինգ և դրան համապատասխան մանդատ հասնու՞մ է նրան, թե՞ ոչ։ Մեզ մոտ մանդատների բաշխումը տեղի է ունենում ըստ տարածքների ռեյտինգների։ Տարածքներն են ռեյտինգավորվում, հետո մանդատները բաշխվում են թեկնածուների միջև, սա շատ անտրամաբանական ու հակաժողովրդավարական է։ Ժողովրդավարական մոտեցումն ասում է, որ ձայներով է որոշվելու, իսկ մեզ մոտ այդպես չէ։

Օրինակը նայեք պատգամավորների մեջ։ Կան, որ քիչ ձայն են ստացել, սակայն մանդատ են ստացել, և կան շատերը, որ մեծ թվով ձայն են ստացել, բայց մանդատ չեն ստացել»,- մանրամասնեց ՀՅԴ պատգամավորը։ Նա նշեց, որ ռեյտինգային կարգի փոփոխությունն իրենց համար սկզբունքային հարց է, և պետք է հասնեն խնդրի լուծմանը։ Հարցին՝ ՀՀԿ-ի հետ համաձայնության չգալու դեպքում հնարավո՞ր է կոալիցիայից դուրս գան, Ռուստամյանն ասաց, որ փորձելու են կառուցողական մոտեցում ցուցաբերել և ամեն գնով հասնել այդ փոփոխությանը։ «Անպայման ուզում ենք հասնել նրան, որ նախագիծն օրենք դառնա։ Համոզենք, փաստարկենք, հիմնավորենք և ընդհանուր հայտարարի գանք»,- ասաց պատգամավորը։


Նա չի թաքցնում, որ այս հարցի շուրջ տարաձայնություն ունեն կոալիցիոն գործընկերոջ հետ, բայց կարծում է՝ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները վկայում են, որ սառույցը հալվել է, ընդունել են, որ խնդիր կա։ Իսկ այս հանգամանքն արդեն դաշնակցությանը քաջալերել է։
«Ծառուկյան» խմբակցությունն էլ շրջանառության մեջ է դրել ռեյտինգային ընտրակարգը վերացնելու, ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծ:

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ