«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նախարարը խնդիր չի տեսնում

Նախարարը խնդիր չի տեսնում
09.02.2018 | 04:07

Այսօր ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստ են անելու: Քննարկման են ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից մեկը «Բարձրագույն կրթության մասին» բավականին խնդրահարույց օրենքն է: Ոլորտի մասնագետները մեծ վերապահումներ ունեն և բավականին շատ թերություններ են տեսնում օրինագծում, սակայն «Իրատեսի» հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, թե նախագծում չկան էական խնդիրներ:

Նկատենք, որ լուրջ քննադատության դաշտ բացեց գիտական աստիճանավորման հարցը: Այսինքն, գիտությունների թեկնածուն մեխանիկորեն պետք է համարվի գիտությունների դոկտոր: «Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգը պահպանված է: Քանի որ մեր գիտնականներն աշխատում են և Եվրամիության, և ԱՊՀ տարածքում, փորձել ենք հասկացությունները ճիշտ սահմանել: Այն, ինչ մենք անվանում ենք մասնագիտության դոկտոր, Եվրամիության համար կլինի PhD (գիտությունների դոկտոր), իսկ ԱՊՀ տարածքում՝ գիտությունների թեկնածու: Այսինքն, երկրորդ աստիճանը ևս կմնա և կլինի գիտության դոկտոր»,- ասաց նախարարը, հավելելով, որ այս հարցը կարգավորվում է «Գիտության մասին» օրենքով, բայց «Բարձրագույն կրթության մասին» օրենքով նախարարությունը նպատակ ունի ֆիքսելու, թե ինչ ենք հասկանում մասնագիտության դոկտոր ասելով: «Մենք խնդիր ունենք, քանի որ Եվրամիությունը չի հասկանում գիտությունների թեկնածու հասկացությունը, գիտի մասնագիտության դոկտոր և դոկտոր: Միևնույն ժամանակ, գիտությունների թեկնածուի համակարգը պահպանված է և՛ ՌԴ-ում, և՛ Բելառուսում, և՛ ԱՊՀ այլ երկրներում: Դրա համար երկուսը իրար հետ համարժեքացրել ենք, կոչվում է մասնագիտության դոկտոր, որը Եվրամիության համար PhD-ն է, իսկ Ռուսաստանի համար՝ գիտությունների թեկնածուն»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը:


Այն դիտարկմանն էլ, թե աստիճանակարգերի փոփոխությունը որակի կորստի չի՞ հանգեցնի, նախարարը վստահեցրեց. «Ոչ, որովհետև նույն աստիճանի վրա են, մյուս հարթությունն արդեն գիտության դոկտորն է»:
Տեղեկացնենք, որ այս նախագծի առնչությամբ առաջիկայում խորհրդարանական լսումներ են լինելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ