Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայոց ցեղասպանությունը շարունակած ճիվաղի կենսագրության քչերին հայտնի էջերից

Հայոց ցեղասպանությունը շարունակած ճիվաղի կենսագրության քչերին հայտնի էջերից
09.02.2018 | 04:36

«Քեմալ Աթաթուրքի իրական ինքնությունը». այսպես է վերնագրված այժմյան Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի` «Քեմալ Աթաթուրք» (թուրքերի հայր) հորջորջված, հայ ժողովրդի դահիճներից մեկի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումը: Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք ներկայացնել Մուստաֆա Քեմալի կենսագրության քչերին հայտնի էջերն ուսումնասիրած, կյանքից անժամանակ հեռացած, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, հրապարակախոս ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ հրապարակած տեղեկությունները Մուստաֆա Քեմալի վերաբերյալ:

Մուստաֆա Քեմալի կենսագրականում իբրև նրա հայր ներկայացված Ալի Ռզա էֆենդին իրականում նրա հայրը չի եղել, և այդ մասին հենց ինքը` Մուստաֆա Քեմալն է խոստովանել:
«Չանքայա» գրքում (Չանքայան Անկարայում այն թաղամասի անունն է, որտեղ նախագահական նստավայրն է այն ժամանակվանից մինչ օրս) Մուստաֆա Քեմալի վաղեմի և ամենամոտ ընկերներից մեկը, որը մի կարճ ժամանակ համհարզ է եղել, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ հայտնի գրող, բազմաթիվ գրքերի հեղինակ, և որը գրառել է Մուստաֆա Քեմալի գրեթե բոլոր ելույթները, մեջբերել է հենց Մուստաֆա Քեմալի խոսքը: Վերջինս, մատը դնելով իբրև իր հայր ներկայացված Ալի Ռզա էֆենդու լուսանկարի վրա, ասել է. «Այս մարդն իմ հայրը չէ»: Ոչ ոք չի հերքել դա կամ «Չանքայա» գրքում գրվածը:
Կա նաև Ալի Ռզա էֆենդու` Մուստաֆա Քեմալի հայրը չլինելու մասին Սալոնիկի վարչական դատարանի մերժման վճիռը, որի դեմ նույնիսկ ամենամոլի քեմալականները չեն կարողանում որևէ հակափաստարկ բերել, ապացուցել, որ այն կեղծ կամ սխալ է:


Երբ Մուստաֆա Քեմալը 7-8 տարեկան է եղել, նրա մայրը` Զուբեյդեն, ժառանգության և հայրության ճանաչման համար դիմել է Սալոնիկի վարչական դատարան, ասել է, որ իր ամուսինը` Աբդուշ էֆենդին (Աբդուշ էֆենդին այն ժամանակ Սալոնիկում, այսպես ասած, թաղի լավ տղաներից է եղել, չափը կորցրած, խմող, սրա ու նրա հետ կռվող, մշտապես հասարակաց տուն այցելող մեկը, Զուբեյդեն էլ, ամենայն հավանականությամբ, եղել է նրան այնտեղ հաճախակի բավարարողներից մեկը) մահացել է, իր մահացած ամուսնու որդին է Մուստաֆան, խնդրել է դատարանին Մուստաֆայի հայր ճանաչել Աբդուշ էֆենդուն և նրանից մնացած ժառանգությունը ստանալ: Դատարանը շատ մանրակրկիտ ուսումնասիրելով բոլոր բերված փաստերը, մերժել է Զուբեյդեին: Դատարանի մերժման վճռի մեջ հստակ գրված է, թե իբրև ամուսին ներկայացված Աբդուշ էֆենդին չէր կարող այդ երեխայի հայրը լինել, դուք ապրել եք հասարակաց տան մեջ այսինչ թվականներին, իսկ այդ երեխան ծնվել է այսինչ թվականին: Հենց այդ մերժման վճռից հետո է, որ Ալի Ռզա էֆենդին, որը նույնպես հասարակաց տան մարմնավաճառ Զուբեյդեի հետ երևի ապրել, հարաբերություն է ունեցել մի կարճ ժամանակահատված, իբրև իրեն Մուստաֆա Քեմալի հայրը ներկայացող մարդ, նրան Սալոնիկում տվել է ոչ թե մուսուլմանների, այլ հրեաների դպրոց:


1880-ական թվականներին Սալոնիկը եղել է Օսմանյան կայսրության թերևս առավել զարգացած ծովափնյա քաղաքներից մեկը: ՈՒշագրավ է Մուստաֆա Քեմալի ծնված ժամանակ Սալոնիկ քաղաքի ժողովրդագրական կազմը. բնակչության միայն փոքր մասը` մոտ մեկ քառորդն է եղել մուսուլման ու քրիստոնյա, իսկ մոտ երեք քառորդը եղել են հրեաներ և սաբետայիստ դյոնմե հրեաներ (աղանդավոր ու ձևականորեն կրոնափոխ` իսլամ ընդունած, իրականում իսլամը մերժող, արհամարհող հրեաներ): Այդ ժամանակների համար իր մոտ 100 հազար հրեա բնակչությամբ Սալոնիկը եղել է աշխարհում հրեաների թերևս ամենամեծաթիվ բնակչությունն ունեցած քաղաքը, բացի այդ, 20-25 հազար էլ սաբետայիստ դյոնմե հրեաներ են ապրել այնտեղ: Հրեաներն իրենց թաղամասերն են ունեցել, հայերը, որ շատ քիչ են եղել, իրենց թաղամասը, մուսուլմաններն առանձին թաղամասերում են ապրել, բոլորն էլ հաճախել են իրենց առանձին դպրոցներ: Հենց այդ հրեական թաղամասերից մեկին կպած էլ, մուսուլմանների թաղամասից բավականին հեռու, եղել է սաբետայիստ դյոնմե հրեաների թաղամասը:


Մուստաֆա Քեմալն իր նախնական ուսումը ստացել է Սալոնիկում, 1872 թվականին Շեմսի էֆենդու (իսկական անունը` Շիմոն Ցվի Ռոզնի) հիմնադրած և սաբետայիստ դյոնմե հրեաների հաճախած դպրոցում:
«Եվ տարօրինակ է, որ այս դպրոցում, բացի սաբետայիստ դյոնմե հրեաներից, ուրիշ ոչ մեկը չի սովորել, այսինքն՝ չի եղել գեթ մեկ հույն, հայ, մուսուլման, ալբանացի, մակեդոնացի, որ այստեղ պատահական սովորած լինի, միմիայն այդ դավանափոխ եղած, 1666-ից իսլամ ընդունած դյոնմե հրեաներն են եղել»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
ՈՒշագրավ է և այն, որ Սալոնիկի ամենահայտնի դպրոցի հիմնադիր և Մուստաֆա Քեմալի ուսուցիչ Շիմոն Ցվին ոչ թե Սալոնիկից է եղել, այլ եկած է եղել Ղրիմից, եղել է կարաիմ կամ կարաիտ հրեա (երկու անվանումն էլ գործածվում է, նշանակում է Ղրիմի շրջանում ապրող թուրքի և հրեայի խառնուրդ): Կարաիմները, սակայն, իրականում էթնիկ թուրք չեն, ոչ էլ նույնիսկ Ղրիմի թուրքերի և հրեաների խառնուրդ, ինչպես ներկայացվում է, այլ հրեաներ են, որոնք պարզապես կրել ու կրում են թուրքական մշակույթի ազդեցությունը, բայց միաժամանակ պահպանել ու պահպանում են թուրքերենի և եբրայերենի խառնուրդ իրենց բարբառը, ինչպիսին է, օրինակ, իդիշը: Կարաիմ հրեա է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը ծնողներից որևէ մեկի կողմից թուրք չէ, նրա կինը նույնպես կարաիմ հրեա է: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերնախավի ամենափայլուն դեմքերը կարաիմ հրեաներ են, և, Հացպանյանի ասելով, կուսակցությունը նրանց ձեռքում է:


Ընդգծենք Սարգիս Հացպանյանի հաղորդած այս կարևոր տեղեկությունը. Շիմոն Ցվին, որը պարգևատրվել է Օսմանյան կայսրության մանկավարժներին հատկացված երեք շատ կարևոր շքանշաններով` առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի, աշակերտներին ոչ միայն գրել, կարդալ, մաթեմատիկա և այլ առարկաներ է սովորեցրել, այլև լինելով ռաբբիի (խախամի) ծոռ, թոռ և որդի, աշակերտներին սովորեցրել է նաև հուդայական աղոթքներ, եբրայեցիների ամենասուրբ աղոթքները, որոնք Մուստաֆա Քեմալն անգիր հիշել է նույնիսկ հետագայում: Այնուհետև երբ Բալկանյան պատերազմի պատճառով Շիմոն Ցվին Սալոնիկից (հույներն այն ազատագրեցին Օսմանյան կայսրությունից) գաղթել է Կոստանդնուպոլիս, այստեղ հիմնադրել է իր դպրոցը, որը դարձյալ կոչվել է իր թուրքական կեղծանունով` Շեմսի էֆենդի (Շիմոն Ցվի): Միառժամանակ անց դրանք երեք ուղղությամբ են զարգացել, կոչվելով նաև ֆևզիյե կամ ըշըք՝ լուսավորող, թերաքքի (առաջադիմական), այսինքն` իթթիհադականների «Իթթիհադ վե Թերաքքի»-ի («Միություն և առաջադիմություն») անվամբ դպրոցներ:
«Շատ հետաքրքիր է նաև, որ 1923 թվականից մինչ օրս Թուրքիայի Հանրապետության քաղաքական իշխանության գլուխ եկած ցանկացած անձ, ռազմական գործիչ, տնտեսական մեծ հնարավորություններ ունեցող մեկը միայն այդ դպրոցների շրջանավարտ է եղել,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Նրանք նաև ունեն համալսարաններ, հենց այդ համալսարաններում են սովորում: Եթե Մուստաֆա Քեմալի կերպարը մենք կարողանանք հասկանալ, կհասկանանք նաև նրա իրավահաջորդներին, այժմյան Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնող քաղաքական դաշտի մարդկանց կենսագրությունները, հավատացեք ինձ, մեկը մյուսից գրեթե չեն տարբերվում»:


Դարձյալ ընդգծենք, որ սաբետայիստ դյոմնե հրեաների էթնիկ հրեա լինելու փաստը, Հացպանյանի հավաստմամբ, շուրջ 20 տարի առաջ դատարանի վճռով ապացուցվել է հենց Իսրայելում: Ներկայիս Թուրքիայում նրանց ստույգ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տեղեկություններից դատելով, հասնում է շուրջ 300 000-ի: Երիտթուրքերի ամբողջ կազմը, բացառությամբ մի քանի հոգու, հենց սաբետայիստ դյոնմե հրեա է եղել:
Հակիրճ` Մուստաֆա Քեմալի անվան «Քեմալ» բաղադրիչի մասին: Ըստ պատմվող, այսպես ասած, լեգենդի, դպրոցում նրա մաթեմատիկայի ուսուցչի անունը նույնպես Մուստաֆա է եղել, վերջինս Մուստաֆային ասել է` քո անունը` Մուստաֆա, իմ անունը` Մուստաֆա, որպեսզի տարբերվենք, արի քո անունը Մուստաֆա Քեմալ դնենք: «Քեմալ» արաբերեն նշանակում է ուշիմ, շուտ հասկացող, աչքաբաց: Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, նրա իրական անունն էլ եղել է ոչ թե Քեմալ, այլ Քամալ, մի անուն, որ հրեաներն ունեն: Մուստաֆա Քեմալն ունեցել է երկու անձնագիր, որոնցից մեկում գրված է եղել Քեմալ, մյուսում` Քամալ: Ընդհանրապես, դպրոցական տարիների Մուստաֆա Քեմալը վերջինիս կենսագրականում վունդերկինդ է ներկայացված, մինչդեռ իրականում նա այդպիսին չի եղել:


Շիմոն Ցվիի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Մուստաֆա Քեմալն ընդունվել է Մոնաստիրի զինվորական քոլեջ, 1898 թ. ավարտել այն, այնուհետև ընդունվել և ավարտել է նաև Կոստանդնուպոլսի ռազմական ակադեմիան 1905 թվականին: Դրանից անմիջապես հետո նրան ձերբակալել են սուլթանական ռեժիմի քննադատության համար (այդ ժամանակ սուլթանը Աբդուլ Համիդն է եղել), և մի քանի ամիս հսկողության տակ պահելուց հետո, ուղարկել են Դամասկոս` այժմյան Սիրիայի մայրաքաղաք: Մուստաֆա Քեմալը 1905-1907 թթ. եղել է Դամասկոսում, Բեյրութում, Պաղեստինում, ուր հիմնել է «Վաթան» («Հայրենիք») անունը կրող հեղափոխական մի կազմակերպություն, որը, սակայն, գոյություն է ունեցել շատ կարճ ժամանակ, բացի անձնական ինչ-ինչ հարաբերություններ ճշտելուց (Մուստաֆա Քեմալը գժտվել է իր մի քանի ընկերների հետ), նա ոչ մի բան չի արել: Այստեղից Մուստաֆա Քեմալին հետ են ուղարկել Բալկաններ, անմիջապես Սալոնիկի մոտ գտնվող Մոնաստիր քաղաք:
Հենց 1907 թվականին էլ Մուստաֆա Քեմալին ծառայության են ուղարկել Մոնաստիր քաղաքում գտնվող երրորդ բանակ, որտեղ իրեն քաջ ծանոթ (այդտեղ միասին են ուսանել), իրեն կրոնակից ու ցեղակից անձանց` սաբետայիստ դյոնմե հրեա սպաների առաջարկով դարձել է «Մակեդոնիա Ռիզորտա և Վերիթաս» ֆրանկմասոնական օթյակի անդամ, ինչի վերաբերյալ երեք շատ կարևոր վկայություն կա: Դրանցից մեկը Էմանուել Կարասոյինն է` հենց Բալկաններում «Մակեդոնիա Ռիզորտա և Վերիթաս» օթյակը ստեղծած և այդ օթյակի անդամների հավաքագրմամբ զբաղված անձնավորության: Նրա հայրը եղել է Սալոնիկի գլխավոր ռաբբին՝ խախամը (հրեա հոգևորականը), բալկանյան շրջանում ամենաազդեցիկ դեմքը: Սարգիս Հացպանյանի հավաստմամբ, «Էմանուել Կարասոն ոչ միայն երիտթուրքական կազմակերպության հիմնադիրը, այլև նրա հետագա պատմության ողնաշարն է», եթե երիտթուրքական կուսակցության պատմությունից հանես Էմանուել Կարասոյին, տակը բան չի մնա:


«Թուրքիայի Հանրապետությունում անընդհատ մերժվել է Մուստաֆա Քեմալի մասոն լինելու հանգամանքը, և նույնիսկ հակառակը` ասել են, թե Մուստաֆա Քեմալն ատել է ֆրանկմասոններին, որ իր ամբողջ գործունեությունն ուղիղ հակառակ փաստարկներով է լեցուն, և կարելի է ասել, թե յուրաքանչյուր տարի ինքն ինչպես է օգտագործել իր ֆրանկմասոն լինելու հանգամանքը և անընդհատ ի շահ իրեն, այսպես ասած, իր կենսագրությանը և իր անելիքին է ծառայեցրել ազատ որմնադրական կազմակերպության անդամ լինելու հանգամանքը: Իրականում, սակայն, այդպես չէ, ինչը փաստող բազմաթիվ վկայություններից մեկն էլ սա է (http://www.atajew.com/2000/01/masonic-lodges.html):
Օսմանյան կայսրությունում, Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ, մասոնական չորս ուղղություն է գործել, այսինքն` չորս տարբեր ծիսակարգի օթյակներ են եղել` շոտլանդականը, ֆրանսիական «Մեծ Արևելքը», «Մակեդոնիա Ռիզորտա և Վերիթաս» իտալականն ու նաև եգիպտականը, որն ի տարբերություն շոտլանդական 33 և ֆրանսիական 5 աստիճանի, ունի 99 աստիճան, իսկ դրա հիմնադիրները դարձյալ Բալկաններից եկած հրեաներն են եղել, Սալոնիկից Եգիպտոս տեղափոխված հրեաները:
Սարգիս Հացպանյանի հավաստմամբ, Մուստաֆա Քեմալը եղել է Բալկաններում Էմանուել Կարասոյի (թուրքացվելով դարձվել է Կարասու) հիմնադրած «Մակեդոնիա Ռիզորտա և Վերիթաս» թիվ 80 ֆրանկմասոնական օթյակի անդամ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ