Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիություն

Հայաստանում ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիություն
09.02.2018 | 15:16

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիություն։


Հիմնադիր խորհրդի որոշմամբ արհմիության նախագահ է ընտրվել Լևոն Սարդարյանը: Նրա խոսքով, արհմիությունը զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ:
Հիմնադիր խորհրդի կազմում են Հայկ Գևորգյանը, Աննա Իսրայելյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Հարությունյանը, Վահագն Թևոսյանը, Էրիկ Անթառանյանը, Ռուբեն Աբրահամյանը, Մհեր Արշակյանը, Մհեր Ղալեչյանը, Լևոն Սարդարյանը։


Առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն: Լ. Սարդարյանն ակնկալում է, որ կառույցը, գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին` իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները։

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ