Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արծվիկ Մինասյան. Ես հպարտ եմ և ուրախ, որ ունեմ Գագիկ Ծառուկյանի նման վստահելի գործընկեր

Արծվիկ Մինասյան. Ես հպարտ եմ և ուրախ, որ ունեմ Գագիկ Ծառուկյանի նման վստահելի գործընկեր
10.02.2018 | 09:15

Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Հիմնադրամը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց նախարարությանը։ «Չափազանց կարևոր է, որ պարոն Ծառուկյանը և բարեգործական հիմնադրամն իր քաջալերանքն ու պատրաստակամությունը դրսևորեց շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրերում՝ մասնակցելու առումով»,- ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։


Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրումը պատմական պահ է, ինչը կարող է Հայաստանում մի այնպիսի մշակույթ ձևավորել, որը կարող է օրինակելի լինել մյուսների համար։ «Մեր շատ հայրենակիցներ, ովքեր ունեն ցանկություն ու սեր բնության հանդեպ, կարող են հետևել այս օրինակին։ Ես հպարտ եմ և ուրախ, որ ՀՀ նախագահի հանձնարարականը կատարվում է՝ իրականացնել ծրագրեր շրջակա միջավայրը բարելավելու համար և աջակցել մեր այս հրաշք բնության պահպանությանը, նաև այս մեծ նախաձեռնության մեջ ունեմ այնպիսի վստահելի գործընկեր, ինչպիսին պարոն Ծառուկյանն է»,- ասաց Մինասյանը ու դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց. «Շնորհակալ եմ, պարոն Ծառուկյան»։


Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց համագործակցության պատճառը «պարոն Մինասյանի պահվածքն է»։ «Պարոն Մինասյանից առաջ էլ են եղել նախարարներ, բայց, ասենք, թե փորձելով խանգարել... միակ մարդն ա... չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, այլ ցանկանալով, գնահատելով, ընդունելով պատրաստակամությունը աջակցելու, հնարավորություն տալու։ Ես ոչ թե էսօր խնդիր ունեմ իմ տարածքները պահելու համար... Համագործակցությունը պարոն Մինասյանի հետ, որը գնահատում է, պատրաստակամ է... դրա համար այսօր հավաքվել ենք այստեղ, որ բնության պահպանության նախարարության հետ համագործակցության հուշագիր ստորագրենք»,- հայտարարեց Ծառուկյանը։


Նա ասաց նաև, որ ինքը հարգում է Մինասյանին, նրա մոտեցումներն ու տեսակետը, ինչն էլ դրդում է իրեն ավելին անել։ «Ես ասել եմ՝ պարոն Մինասյան, ցանկացած ծրագիր, որը բնության պահպանության համար է, ես պատրաստակամ եմ աջակցել, դա իրականություն դարձնել»,- հավելեց Ծառուկյանը։

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ