Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բակո Սահակյանը կարևորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ

Բակո Սահակյանը կարևորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ
11.02.2018 | 01:02

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Նախագահ Սահակյանը կարևորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ և նրա նախատեսած հանդիպումները հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարևոր տեղն ու դերը հայոց պետականության համար և հայ ժողովրդի կյանքում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ