Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողան. Թուրքիան պետք է հիշի և հպարտանա օսմանյան տիրապետության ժամանակաշրջանի փառքով

Էրդողան. Թուրքիան պետք է հիշի և հպարտանա օսմանյան տիրապետության ժամանակաշրջանի փառքով
12.02.2018 | 09:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել մոռացության չմատնել Թուրքիայի պետականության ակունքները, այդ թվում՝ 600 տարվա Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է:


«Yildiz» պալատում ելույթ ունենալով օսմանյան վերջին տիրակալ Աբդուլհամիդ Երկրորդի մահվան 100-րդ տարելիցի միջոցառմանը՝ Էրդողանն ասել է. «Որոշակի ուժեր երկար ժամանակ հնարավորն արել են, որ Թուրքիայի բնակիչների ամբողջ սերունդներ մոռանան օսմանյան տիրապետության ժամանակաշրջանը: Քաղաքացիներին փորձել են համոզել, որ Թուրքիայի պատմությունը սկսվում է 1923-ից, երբ հռչակվել է Հանրապետությունը:

Համառորեն փորձել են մեզ կտրել մեր արմատներից և հինավուրց արժեքներից»: Նա ասել, որ 3 աշխարհամասերի վրա տարածված օսմանյան պետության փառավոր պատմությունն անտեսելը անթույլատրելի է: «Օսմանյան պետությունը կարևոր դեր է ունեցել ամբողջ մարդկության համար և մենք դա պետք է հիշենք և հպարտանանք»` ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ