Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը հանձնարարել է հանձնաժողով ստեղծել Ан-148 ինքնաթիռի կործանման հետաքննության համար

Պուտինը հանձնարարել է հանձնաժողով ստեղծել Ан-148 ինքնաթիռի կործանման հետաքննության համար
12.02.2018 | 09:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքը: «Նախագահը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտումը, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան» հոդվածով:

Օրսկ ուղևորվող Ан-148 ինքնաթիռը կործանվել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Ан-148 ինքնաթիռի ուղևորների ցուցակը: Ցուցակում հայկական ազգանվամբ երկու մարդ կա՝ ուղևոր Վարսիկ Սևոյանը և երկրորդ օդաչու Սերգեյ Գամբարյանը (Արսենի): Զոհերի թվում նաև երեք երեխա կա: Օդանավում 71 մարդ կար, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ