ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Բուլղարիայի նախագահը ժամանել է Հայաստան

Բուլղարիայի նախագահը ժամանել է Հայաստան
12.02.2018 | 09:33

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի հետ: Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն: Նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հայտարարություններով կամփոփեն այցը: Բուլղարիայի նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պ. Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ