Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցությունը նոր ղեկավարներ է ընտրել

Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցությունը նոր ղեկավարներ է ընտրել
12.02.2018 | 09:37

Թուրքիայի գլխավոր քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (HDP) նոր առաջնորդների է ընտրել կուսակցական համաժողովի ժամանակ, որը, իրենց խոսքով, իշխանությունները փորձում էին տապալել՝ հարյուրավոր անդամների ձերբակալելով: Reuters-ը հայտնում է, որ որոշում է կայացվել փոխարինել HDP-ի ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին, որ բանտում է գտնվում՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով:

Կուսակցությունը որպես նոր առաջնորդների միաձայն առաջարկել է ստամբուլաբնակ պատգամավոր Փերվին Բուլդանի և փոխնախագահ Սեզայ Թեմելիի թեկնածությունները: Ոստիկանությունը կանգնեցրել է պատվիրակների մեքենաներն ու ստուգումներ անցկացրել, համաժողովի անցկացումից օրեր առաջ 500 մարդու էր ձերբակալել: Համաժողովին ակնկալվում էր 32 000 աջակիցների ներկայությունը:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ