Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոհանի. ԱՄՆ-ը և Իսրայելը ` Իրանի դեմ դավադրության հետևում

Ռոհանի. ԱՄՆ-ը և Իսրայելը ` Իրանի դեմ դավադրության հետևում
12.02.2018 | 16:12

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է անում կազմակերպել «միասնականության տարի»՝ հակառակ «ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրության», որ փորձում են բաժանել Իրանին իր դաշնակիցներից։ Իրանի նախագահը դիմել է Թեհրանի հազարավոր բնակիչների փետրվարի 11-ին մայրաքաղաքի փողոցներում ամենամյա հանրահավաքի մասնակիցներին՝ նվիրված Իրանի իսլամական հանրապետության հաղթանակի տարեդարձին։ «Իրանցիներին, իրաքցիներին և լիբանանցիներին տարանջատելու ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրությունը պարտության է մատնվել»,-ասել է Իրանի նախագահը: «Ամերիկացիները փորձել են միջամտել մեր ներքին գործերին, սակայն մեր ժողովուրդը թիկունք է դարձրել»,- ասել է Ռոհանին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի խնդիրների լուծումը քաղաքական կարգավորում է։ «Մենք պետք է անվտանգություն և կայություն հաստատենք ողջ երկրում՝ այլ երկրների օգնությամբ»,-ընդգծել է Ռոհանին։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ