Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գազային կոնֆլիկտ Կիպրոսի և Թուրքիայի միջև

Գազային կոնֆլիկտ Կիպրոսի և Թուրքիայի միջև
12.02.2018 | 16:13

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքի խախտման մեջ՝ իտալական հորատող նավի արգելափակման պատճառով, որ պետք է մշակեր գազային հանքավայրը Կիպրոսի հարակից ջրերում։ Անկարան պնդում է, որ բնական ռեսուրսները պատկանում են իրեն, հայտնում է Deutsche Welle-ն։ «Թուրքական նավերը պահանջել են իտալական նավթագազային ENI ընկերության հորատող նավի հրամանատարությունից կանգ առնել շրջանում՝ «ռազմական մանևրների» պատճառով։ ENI-ում հաստատում են, որ պետք է մշակման աշխատանքներ իրականացնեին Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ փետրվարի 8-ին հետախուզական աշխատանքների ժամանակ ֆրանսիական նավթագազային Total ընկերության հետ համատեղ հայտնաբերել էին գազի մեծ հանքավայրեր»,- ասվում է հաղորդագրությունում։


Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Կիպրոսի կառավարությանը բնական ռեսուրսների շուրջ միակողմանի գործողությունների մեջ, որ «խախտում են բնական ռեսուսների նկատմամբ թուրք կիպրացիների անքակտելի իրավունքը», ովքեր կղզու համասեփականատերեր են։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ