Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արև-Հայր Աստծո որդին հա՞յ է

Արև-Հայր Աստծո որդին  հա՞յ է
13.02.2018 | 00:38

Ակադեմիկոս Պարիս Հերունու համոզմամբ... Հայր Աստված հայ է: Թվով 129 օտար և հայկական աղբյուրների հիման վրա Հերունու գրած «Հայերը և հնագույն Հայաստանը» (Երևան, 2006) աշխատության 150-րդ էջում կարդում ենք. «Հիսուս Քրիստոսը բարության Իր ուսմունքով… Արև-Հայր Աստծո Որդին է։ Այնպես որ Հիսուս Քրիստոսը հայ է եղել (և է)»։
Իսկ անգլիացի պատմաբան Արչիբալդ Սեյսը գրում է՝ «Արա»-ի (ԱՐ-ի) պաշտամունքը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել հին աշխարհում:

Այժմ վկայություններ Հիսուսի ծննդյան վայրի, ամսաթվի, Նրա հրաշափառ լույս աշխարհ գալու օրը երեք հայ մոգերի այցերի և 24 տարեկանում Նրա հետ երեք մոգերի հանդիպման մասին:
Նշեմ խնդրո ամենակարևոր աղբյուրներից մեկը՝ ռուսական «Պատմության առեղծվածները» (դ 30, 2013) շաբաթաթերթի Անդրեյ Վասիլևի «Փրկչի խոսքը» հոդվածը:


Հիսուս Քրիստոսը խոսել է մայրենի լեզվով՝ արամեերենով (ի դեպ՝ այս լեզվով խոսել են նաև Տիրոջ ընտանիքում) նաև քարոզել-աղոթել է արամեերենով: Այս վկայության մասին կան ակնառու փաստեր առ այն, որ Նրա աշակերտների մեծ մասը արամեերենը հասկացել է միջնորդ լեզվի օգնությամբ: Ամենայն հավանականությամբ Հիսուսի արամեերենը մյուս առաքյալների համար թարգմանել են Նրա ամենասիրելի աշակերտներ Հակոբոսը, վերջինիս եղբայր Հովհաննեսը և Պետրոսը: ՈՒստի պետք է եզրակացնել, որ հիշատակված առաքյալները հայազարմ են, և այդ պատճառով է, որ այդ երեք առաքյալները մշտապես ուղեկցել են Մեսիային։ Խստագույնս կարևորվում է ևս մեկ տեղեկություն. «Եվ չնայած հրեաների մոտ ծննդաբանությունը հաշվվում է մոր կողմից, ուղղափառ հրեաների համար Հիսուսը ոչ մի կերպ հրեա չէր»: Էլ սրանից լավ ապացու՞յց:


Այս արտասովոր իրողության կայծը մեջս ցոլաց «Իրատեսի» (թիվ 55, 2017 թ.) մի հրապարակումից: Մեջբերեմ էական հատվածները՝. Եվ թերթը գրում է. «Սբ Գրիգոր Տաթևացին խոսելով պայծառակերպության մասին՝ ասում է. «Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, որովհետև ավելի ուշիմ էին ու ազնիվ (և արամեերենին տիրապետող- Ն. Բ.): Պետրոսը մյուսներից առավել էր սիրում Քրիստոսին» Այս եզակի փաստը վկայում է, որ Պետրոսը չէր կարող ուրանալ Հիսուսին: Փրկչին ուրացնողները Պետրոսին չսիրելով, մինչև անգամ խաչափայտի հանելով, իբրև հակակշիռ հրեա Հուդայի, փորձում են ապացուցել որ Պետրոսը իրականում ուրացել է Հիսուսին:
Շարունակեմ մեջբերումը. «Հովհաննեսը Հիսուսի սիրելի աշակերտն էր, իսկ Հակոբոսը հանձն առավ ըմպել Քրիստոսի չարչարանքների բաժակը: Տերը գիտեր, որ Հակոբոսը բոլոր առաքյալներից ավելի է կամենում մեռնել Նրա քարոզության համար, և այդ պատճառով նրանց ընտրեց»:
Նախ, որպես Հայր Աստծո Միածին Որդի-Աստված, Նա գիտեր ներկան և գալիքը, գիտեր նաև Իր միջոցով Հոր աշխարհափրկության ծրագիրը, և հետո «նրանց ընտրեց», քանզի Գալիլիայում մեծամասնություն կազմող հայերի ծոցից դուրս եկած երեք առաքյալները գիտեին արամեերենը։


Նորից դիմենք «Պատմության առեղծվածները» շաբաթաթերթին. «Հիսուսին իսկությամբ կարող էին հասկանալ միայն Գալիլիայի բնակիչները։ Եվ պատահական չէ, որ Հիսուսն իրեն էր մոտեցնում և սիրում էր բոլորից առավել նրանց, ովքեր իրեն հասկանում էին, իր եղբայրներին, իր հայրենակիցներին։ Հրեաստանի բնակիչներն այդ ընտրյալ դասին չէին պատկանում»:
Այո՛, ընտրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, քանի որ նրանք թարգմանում էին և՛ Հիսուսի խոսքը, և՛ աղոթքները, և՛ քարոզները:
«Իրատես». «Տերն օրենք դրեց, որ երկու կամ երեք վկաների» բերանով հաստատվում է ամեն ինչ, այդ պատճառով էլ պետք էր, որ Իր հետ երեք վկաներ լինեին, որպեսզի հաստատեին Նրա Աստվածությունը»:
Անդրադառնանք Ա. Վասիլևի՝ «Փրկչի խոսքը» վերնագրով հոդվածի եզրափակիչ հատվածին. «Ճշմարտապես մենք մի բան գիտենք - դա Գալիլիայի արամեերենի բարբառն է։ Հիսուսը հենց իր մայրենի լեզվով դիմեց իր Երկնային Հորը, երբ Նրան գամեցին խաչին և թողեցին, որ մեռնի. «Էլոի, էլոի, լամմա, սա վախֆանի»,- ասաց Նա իր Աստծուն խաչի վրայից։ Երուսաղեմցիները Նրան չհասկացան, և որոշեցին, որ Նա դիմում է Եղիա մարգարեին։ Այնինչ Նա պարզապես բղավում էր առ երկինք. «Աստված իմ, Աստված իմ, ինչու ես Դու թողնում ինձ»։
Սուրեն Այվազյանի համոզմամբ («Մեծամոր», թիվ 15, 2009 թ.)՝ խաչված Հիսուսի խոսքը հնչում է այսպես.


-«Աստված, Աստված. ուսուցիչն այսպես է մահանում։ Մայր, այստեղ արի»։
Արձակագիր, բնագրագետ Հրաչյա Հարությունյանը զբաղվելով «Աստվածաշունչ» մատյանի ուսումնասիրությամբ՝ «Պարականոն ավետարաններ» շարքի Ա գրքից ներկայացնում է կարևորագույն եղելություններ Հիսուսի կյանքի մասին՝ («Լուսանցք» շաբաթաթերթ, 2017 թ.):
Ներկայացնենք Հ. Հարությունյանի ուսումնասիրությունները ներքոհիշյալ թեմաներով.
1.Հիսուսի լեզուն,
2.Ծննդավայրը
3.Ծննդյան ամսաթիվը
4.Նրան այցի եկած մոգերի մասին

1. Լեզուն - Հիսուս Քրիստոսը խոսել է արամեերեն: «Արամեերենը ոչ միայն Արամի ցեղախմբի (իմա՝ հայերի), խոսակցական լեզուն է եղել, այլև դարձել է միջազգային լեզու….Այդ լեզվով են գրվել «Ավեստան», «Աստվածաշունչ» մատյանի բազմաթիվ գլուխները և սրբազան այլ գրքեր»:
2. Ծննդավայրը - «Հիսուսը ծնվել է Եփրատա Բեթղեհեմում, որը համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին՝ ներկայիս Դերսիմի տարածքում Արևմտյան Եփրատի աջ ափին, Մնձուրյան լեռնաշղթայի արևմտյան վերջավորության շրջանում»:
3. Ամսաթիվը - «Մ.թ.ա. 7 թ. օգոստոսի 17-22-ի միջև տեղի է ունեցել եզակի դեպք, երբ Յուպիտեր և Սատուրն մոլորակները երևացել են միասին շատ պայծառ աստղի տեսքով, հետո արևածագից մի փոքր շուտ երևացել է նաև Մերկուրին: Այդ մասին գրել է հայտնի հոգևորական Տերտուլիանոսը մ.թ. 2-րդ դարում, որն արդեն 17-րդ դարում հաստատել է աստղագետ Կեպլերը, իսկ օգոստոսի 22-ին, նույնպես մինչ արևածագը, վաղ առավոտյան նրանց է միացել ամենապայծառ Սիրիուսը՝ «սիրո ուսուցիչ» Շնաստղը: Այստեղից հետևություն. պատահականություն չէ, որ Արևելքի աստղի նշանները ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը եղել է մ.թ.ա. 7 թ. օգոստոսի 22-ին»: Սա հաստատում է Էդրիան Ջիլբերտը իր «Մոգերի գաղտնիքները» գրքում. «…Ինձ համար պարզ էր, որ Հիսուսը կարող էր ծնվել ամռանը՝ Սիրիուսի՝ Շնաստղի ծագման օրը»: Եվ ապացուցում է, որ երեք մարգարե աստղագետները, նրա համոզմամբ, Հայաստանից են՝ իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ նրանք Սիրիուս գերաստղի (համարվել է Աստվածային աստղ) ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, և որ Սիրիուս մոլորակ-աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:
4. Մոգերի մասին - «Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարան»-ում գրված է, որ՝ «Իր (Հիսուսի) ճանապարհին՝ Պերսեպոլիսում նա հանդիպել է LUN-ին (Լևոն-Առյուծ Մհերին), Nor-ին (Խոռին) և երեք մոգյան քահանաներին»՝ նրանց, ովքեր 24 տարի առաջ Մոկաց աշխարհից եկել են Դարանաղի գավառում օգոստոսի 22-ին հայուհի Մարիամ մորից ծնված Հիսուսի հրաշափառ ծննդյան օրը երկրպագելու Հիսուսին՝ իրենց հետ բերելով ոսկի (որպես վեհության խորհրդանիշ), զմուռս (որպես զորության խորհրդանիշ), կնդրուկ (որպես Սուրբ իմաստության խորհրդանիշ):


Նույն Իր 24 տարեկանում Հիսուսը հանդիպել է նաև Եփրատ գետի հյուսիսային կողմից եկած երեք իմաստուն ուսուցիչներին՝ Գասպարին, Բաղդասարին և Մելքոնին: Գասպարը մոգերի երկրի իմաստնագույն ուսուցիչն է եղել: Ըստ Ավետարանի՝ մոգերը եղել են աստղագետներ, իսկ աստղագիտությունը, որպես գիտություն, զարգացել է Հին Հայաստանում: Հայաստան՝ հնում նշանակել է Աստղային հիմնակետի երկիր, այսպիսով՝ նշյալ վեց մոգերը եկել են Հայկական լեռնաշխարհից՝ որպես «Արևի հանգրվանատեղ» լինելու մասին պատկերացումը պահպանվել է նաև խեթական աղբյուրներում. վերջիններիս համաձայն՝ Արեգակը ծագում էր «Արևելյան ծովից» (Վանա լիճ):

Հոդվածիս ավարտին, կարծես նախախնամությամբ ձեռքս ընկավ «Հիսուսի պատանեկության տարիները» հրապարակումը` «Ինչու է եկեղեցին թաքցնում Հիսուսի մանկությունը» վերնագրով: Որոշ վերլուծաբան-աստվածաբաններ համոզված են, որ քրիստոնեություն կրոնը թեպետ անվանումով փրկչական վարդապետության հիմքն է, բայց, ավաղ խորքում, Հիսուսի ուսմունքի սոսկ մակերեսային պատճենումն է սուրբգրային մատյաններում (բարեբախտաբար ոչ բոլոր), իրենց քիմքին ոչ հաճո փաստեր «թաքցնողների» և խիստ բնութագրմամբ անձնական շահեր հետապնդող նենգափոխողների կողմից իրենց գերնպատակին հասնելու համար:
Ինչպես տեսնում եք, դեռ չեմ անդրադառնում ռուսական պարբերականում հիշատակված ռուս հեղինակ Նիկոլայ Կոտոմկինի հոդվածում նշված Հիսուսի երկար ու ձիգ 18 տարիների մասին տեղեկությունները թաքցնելու պատճառներին: Ինձ հարցականներն են խեղդում` ո՞վ է գլխավոր թաքցնողը, ինչո՞ւ է խնամքով թաքցրել և ի՞նչ նպատակով:
Ահա մի դրվագ (Ն. Կոտոմկինի «Հիսուսի պատանեկության տարիները» հոդվածից. «Վերջերս ողջ աշխարհի հավատացյալներն ուրախացան այն նորությունից, համաձայն որի անգլիացի հնաբան Քեն Դարկը իբր թե Նազարեթում պեղել է... Հիսուս Քրիստոսի տունը... Այդ տանն են անցել քրիստոնեությունը ստեղծող մարդու մանկության տարիները»), այնուհետև ըստ տեքստի, որ պեղումների վայրում ձեռներեց իսրայելցիները արդեն կազմակերպել են ուխտագնացություններ։ Հրեաներն առիթը բաց չեն թողնում վերստին իրենց վրա բևեռելու աշխարհի ուշադրությունը իբրև Փրկիչ ծնած ազգի։ Հայտնի է ավետարանչականների կողմից մի փաստ` 12 տարեկանում մանուկ Հիսուսը Երուսաղեմի տաճարում զարմացնում է բոլորին իր իմացությամբ և գիտելիքներով: Հոդվածագիրը խիստ տոնով հարցադրումներ է անում, երկիմաստ զգուշավոր խոսքով սլաքն անուղղակի ուղղելով Հիսուսի մանկության տարիները թաքցրած կեղծարարներին. «...Եվ կրկին 18 տարվա լռություն է։ Իհարկե, կարելի է այդ լռությունը բացատրել նրանով, որ աստվածաբաներն ուղղակի անծանոթ էին իրենց ՈՒսուցչի կենսագրությանը։ Բայց մի՞թե նրանք այդքան քիչ էին հետաքրքրվում Նրա անցյալով, հարցուփորձ չեն արել նրանց, ովքեր գիտեին նրա եղբայրներին, բարեկամներին, մորը, որը հոգ էր տանում նրա մասին, մի՞թե նրանք ոչ մի հարց չեն տվել Հիսուսի երկրային մանկության մասին»։ Հայազարմ Հովհաննեսը, մշտապես լինելով Հիսուսի կողքին նրա արամեերեն խոսքը, աղոթքը, քարոզը թարգմանելու համար, չէր կարող չիմանալ Հիսուսի անցյալից գոնե հրաշագործությունների մասին:


Մի՞թե մյուս 3 ավետարանիչների գրածներում չեն ուրվագծվել գաղտնիքները Հիսուսի մասին: Միայն մեկն է հանրահայտ՝ Նա Իր Հոր տանը զարմացնում է հոգևորականներին զարմանահրաշ իմացությամբ ու գիտելիքներով: Ռուս հոդվածագիրը, կարծես չսրելով իրավիճակը, բազմիմաստ շարունակում է. «Հավանաբար լռությունը պատահական չէր» և կարծես հետ է քաշում անորոշության քողը. «Ոչ կանոնական աստվածաշնչերը շատ ավելի անկեղծ են»։ Այստեղ էլ հաստատում է իր իսկ ասած խոսքը. «Պատանի Հիսուսը կարողանում էր... զատել ջրերը, տեղափոխել ջուրը գոգնոցով, փրկել օձերի խայթոցից, անգամ իր Երկնային ծնողի նման կերտել անկենդանից կենդանին»։ «Մի անգամ նա կավից և ծղոտից ծեփեց 12 ճնճղուկ, վերցրեց յուրաքանչյուր զույգին ձեռքը, փչեց» (Աստվածային շնչով, ինչպես Երկնային Իր Հայրը ոգի ներարկեց 12 թռչնակներին, ըստ երևույթին նկատի է ունեցել հետագայում Իր 12 աշակերտ առաքյալներին): Այնուհետև. «Թռչունները բարձրանում էին դեպի երկինք։ Նազարեթի բնակիչները ցնցված էին։ Ճիշտն ասած, ոչ նրա համար, որ խաղալիք թռչնակները կենդանացան» (քանի որ շատ են եղել մանուկ Հիսուսի հրաշագործությունները, ուստի հերթականը ներկաների մեջ հոգեցնցում չէր կարող առաջացնել), «այլ այն բանից, որ Հիսուսը կենդանացրեց նրանց շաբաթ օրը»։
Ըստ հրեական օրենքի շաբաթ օրը արգելված է եղել որևէ աշխատանք։ Նա, իմանալով այդ մասին, շրջանցել է հրեաների այդ սուրբ օրենքը… հաստատելով Իր ոչ հրեա լինելը։

Նյութի տպագրությունից առաջ, մեզ արդեն ծանոթ ռուս վերլուծաբանը հրապարակված իր «Տիրոջ Պայծառակերպությունը» («Աստվածաշնչի առեղծված», թիվ 35, 2015) հոդվածում, «Ինչպես Հիսուսը ապացուցեց աշակերտներին Իր Աստվածային ծագումը» ենթավերնագրի ներքո գրում է, որ Պայծառակերպության տոնի ժամանակ (Նրա երկրային կյանքի վերջին տարում) թե՛ որպես Աստված, թե՛ Աստված-Մարդ՝ ծնված հայուհի Մարիամից, Նա գնում է աղոթելու Երմոն սարի բարձր գագաթին (2184 մ) և, ինչպես միշտ, Իր հետ տանում է Պետրոսին, Հակոբոսին և վերջինիս եղբայր Հովհաննեսին:


Եվ ինչ կարող է հետևել այս ամենից. Հիսուսին ուղեկցել են նույն երեք՝ արամեերենին տիրապետող առաքյալները: Այսպիսով, Հիսուսը «մեզ հասկացնում է» մի մեծ, թաքցված գաղտնագրության վերծանումը, այն է՝ Իր հարազատ լեզու արամեերենին, որից թարգմանվել է Նրա աղոթքը, խոսքը, քարոզը, տիրապետել են լեզվով, արյունով Իր հայրենակիցներ Պետրոս, Հակոբոս, Հովհաննես առաքյալները:
Եվ ամենակարևորը. ըստ հոդվածագրի՝ «Հիսուսը խնդրում է աշակերտներին կատարվածի մասին լռություն պահպանել, որովհետև դեռ չի եկել դրա ժամանակը, կգա, երբ Մարդկային Որդին հարություն կառնի մեռելներից»։
Այսպիսով Սուրբ Երրորդության Աստվածային Գաղափարը ի լուր մարդկության հայտնել են հայազարմ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը։
Ի դեպ, ռուս հեղինակը նաև գրում է. «Այդ հոգևոր տոնը Հայաստանում ի սկզբանե ինքնատիպ են նշում: Այստեղ ընդունված է երկինք բաց թողնել սպիտակ աղավնիներ, որոնք միաժամանակ խորհրդանշում են և՛ հավատացյալների հնազանդություն, և՛ նրանց հոգու մաքրություն, և՛ պայծառ լույսի փայլատակում, և՛ նույնիսկ Մեծ ջրհեղեղի ավարտ»:


Նորս ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Դիտվել է՝ 4954

Մեկնաբանություններ