Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյան. Իմ գնահատականները շատ հարցերում տարբերվում են ՀԱԿ-ի գնահատականներից

Արմեն Սարգսյան. Իմ գնահատականները շատ հարցերում տարբերվում են ՀԱԿ-ի գնահատականներից
13.02.2018 | 09:03

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԱԿ-ի անդամների հետ, մասնակցել են նաև ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Հանդիպումից անմիջապես հետո ՀԱԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են «2015-ին կեղծված սահմանադրական հանրաքվեի», «կեղծված խորհրդարանական ընտրությունների» մասին և փոխանցել են Արմեն Սարգսյանին, որ նրա մասնակցությունը, թեկուզ որպես նախագահի թեկնածու, «կդիտվի որպես լեգիտիմացում այդ ապօրինություններին»։

Հարցին, թե կիսու՞մ է ՀԱԿ-ի համոզմունքը, այն Ազգային ժողովը, որ պետք է ընտրի իրեն, ըստ ՀԱԿ-ի, ստացվում է նույնպես լեգիտիմ չէ, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք ունեցանք բաց, բավականին կոնֆիդենցիալ քննարկումներ։ Իմ գնահատականները տարբերվում են իրենց գնահատականներից շատ հարցերում։ Կան հարցեր, որ մենք կարծես ընդհանուր կարծիք ունենք, և կարծում եմ, որ այդ հարաբերությունները կշարունակվեն»։ Հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել։ Արմեն Սարգսյանը ասել է. «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի նմանատիպ հանդիպման մասին խոսել, եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ, գուցե դրանից հետո: Իհարկե, ես հաճույքով կհանդիպեմ և առաջին նախագահին, և երկրորդին»։

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ