Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն Թուրքիային հորդորում է հարգել Կիպրոսի տարածքային ամբողջականությունը

ԵՄ-ն Թուրքիային հորդորում է հարգել Կիպրոսի տարածքային ամբողջականությունը
13.02.2018 | 09:04

Եվրամիությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին՝ զերծ մնալ կտրուկ քայլերից և հարգել հարևան պետությունների, մասնավորապես, Կիպրոսի տարածքային ամբողջականությունը` Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրևան: «Թուրքիան պետք է առանց վերապահումների բարիդրացիական հարաբերություններ պահպանի հարևանների հետ և զերծ մնա իրադրությունը սրող ցանկացած գործողություններից կամ Եվրամիության անդամ պետության հանդեպ հնչեցվող ցանկացած սպառնալիքից»:

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը հնչեց, երբ թուրքական ռազմածովային ուժերը թույլ չէին տվել իտալական ENI էներգետիկ կոնցեռնին պատկանող նավին հետազոտական աշխատանքներ կատարել Միջերկրական ծովի` գազի հարուստ պաշարներ ունեցող հատվածում: Միջերկրականի այդ հատվածը գտնվում է Կիպրոսի ծովային տարածքում:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ