Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսեցին Լեհաստան

Միխեիլ Սաակաշվիլուն արտաքսեցին Լեհաստան
13.02.2018 | 09:06

Լուրը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՈՒկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը։ «Պետական սահմանային ծառայության զինծառայողները Միգրացիոն ծառայության և Ազգային ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ ծանուցել են Սաակաշվիլուն գտնվելու նախորդ երկիր վերադառնալու վերաբերյալ պատկան մարմինների որոշման մասին։ Սակայն ընթացակարգի իրագործման ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա են նետվել անհայտ անձինք Միխեիլ Սաակաշվիլու շրջապատից։ Սահմանապահները ստիպված են եղել պաշտպանվել և գործադրել ուժային աջակցություն»,- գրել է նա։ Սաակաշվիլուն ձերբակալել էին Կիևի ռեստորաններից մեկում։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ