Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռումեն Ռադև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել

Ռումեն Ռադև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել
13.02.2018 | 09:07

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել` Հայաստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

«Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ԵՄ-ի աջակցությամբ»,- հայտարարեց Բուլղարիայի նախագահը: Նա ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության կարևորությունը: «Երկխոսությունը պետք է ավելի փոքր աստիճանով հիմնված լինի զգացմունքների և ավելի մեծ աստիճանով իմաստնության վրա»,- նշեց Ռադևը՝ հավելելով, որ Բուլղարիան, որպես ԵՄ նախագահող երկիր, կնպաստի դիրքորոշման իրականացմանը:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ