Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը
13.02.2018 | 09:08

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պատրաստ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ես կարծում եմ՝ պատրաստ եմ արդեն այդ հանդիպմանը և հստակ պատկերացումներ ունեմ ոչ միայն Սահմանադրությամբ իմ պարտականությունների, այլև այն խնդիրների և հնարավոր լուծումների շրջանակի, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ, լինի այստեղ, Արցախում, թե Սփյուռքում, մտածում է, ցավում է և ուզում է որ մեր հայրենիքը 26 տարվա հաղթանակներից, հաջողություններից նաև դժվարություններից ու որոշ անհաջողություններից հետո տանենք առաջ, ավելի ժողովրդավար, ամուր, հզոր և կարողանանք իր հաղթական ավարտին բերենք Արցախի հիմնահարցը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ