Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Քանի դեռ նրանք զառանցում են Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել

Սերժ Սարգսյան. Քանի դեռ նրանք զառանցում են Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել
13.02.2018 | 09:10

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ու անիրատեսական ակնկալիքներից` ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ բանակցություններից հետո: «Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասաց նա` հավելելով, որ բազմիցս հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների ներքո բանակցությունները ինտենսիվացնելու Հայաստանի պատրաստակամության մասին, բայց, ցավոք, դրանք փոխադարձ չեն եղել Ադրբեջանի կողմից:


Սերժ Սարգսյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման դրդապատճառը չի կապում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արագ կարգավորման ցանկության հետ: Նրա խոսքով` ինքը դժվարանում է հավատալ, որ Ադրբեջանում հանկարծ առաջացել է ԼՂ խնդիրը լուծելու անհագուրդ ցանկություն:
«Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին համոզված եմ, որ տեղյակ եք: Չեմ կարծում, որ Ադրբեջանում հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին լուծում տալու առումով, բայց, ցավոք սրտի, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին», ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի առնչությամբ Բուլղարիայի դիրքորոշմանը` Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ռումեն Ռադևին Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է ԵՄ դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: «Ես հասկանում եմ, թե ինչու է (նկատի ունի լրագրողին) այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ` պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը իբր շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, իրականության մեջ դա պրովոկացիա էր, բայց մենք պրովոկացիաների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին ու գիտենք նրանց իրական դիրքորոշումը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա հիշատակեց նաև մեկ այլ հանգամանք, որը կարող էր առաջացնել Բուլղարիայի դիրքորոշման վերաբերյալ հարցադրում, ինչը, սակայն, այդ երկրի պետական դիրքորոշման արտահայտումը չէ: «Ես շատ լավ հասկանում եմ նաև, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքն ընդամենը մեկ սկզբունքի մասին էր: Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում: Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյայի հետ, բայց մենք պետք է տեսնենք, թե այդ երկրի սահմանադրությամբ, օրենքներով ով իրավունք ունի հայտարարելու, ով ինչպես կարող է մոտենալ խնդրին: Այս հարցում մենք ունենք արդեն շատ մեծ ձեռքբերում, նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում շատ հստակ ձևակերպումներ կան: ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ