Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի ճանապարհները անցանելի են, Լարսը բաց է

Հայաստանի ճանապարհները անցանելի են, Լարսը բաց է
13.02.2018 | 15:19

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ