Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օտարերկրյա լրագրողները այցելել են ԼՂ ՊԲ մարտական դիրքեր ու զորամասեր

Օտարերկրյա լրագրողները այցելել են ԼՂ ՊԲ մարտական դիրքեր ու զորամասեր
13.02.2018 | 15:20

Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Լեռնային Ղարաբաղում են լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուսաստանցի և ֆրանսիացի լրագրողներ ու բլոգերներ: Նրանք այցելել են Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր, ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, առաջնագծում հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ