Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սաակաշվիլի․ Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ինձնից ազատվել

Սաակաշվիլի․ Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ինձնից ազատվել
13.02.2018 | 15:21

Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի իշխանությունների կողմից Լեհաստան արտաքսվելուց հետո հայտարարել է, որ Ռուսաստանը, Վրաստանը և ՈՒկրաինան ցանկանում են իրենից ազատվել։ Նա իր համակիրներին հանդարտության կոչ է արել։ ՈՒկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն էլ հայտարարում է՝ Սաակաշվիլին արտաքսվել է, քանի որ անօրինական էր գտնվում երկրում։


«Իմ դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ սուտ է, Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ինձնից ազատվել»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ