Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լապշին. Բաքվի հիստերիկները գովազդում են Ղարաբաղի մասին ֆիլմը

Լապշին. Բաքվի հիստերիկները գովազդում են Ղարաբաղի մասին ֆիլմը
13.02.2018 | 15:26

Բաքվի հիստերիկները հրաշալի գովազդում են Լեռնային Ղարաբաղի մասին բլոգերների ֆիլմը` գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: «Ես անսահման ուրախ եմ, որ իմ անտաղանդ կալանավորումը նպաստեց Լեռնային Ղարաբաղում տուրիզմի զգալի աճին: Նաև ուրախ եմ, որ իմ անունը երկար տարիներ «կպավ» Ադրբեջանին՝ սևացնելով նրա վարկը և դա դեռ երկար է շարունակվելու և ավարտվելու է ՄԻԵԴ-ում այդ երկրին սպանության փորձի մեղադրանքով: Հայցն արդեն ներկայացված է: Այնուամենայնիվ, խնդիրը քաղաքականություն չէ: Ճիշտ չեմ համարում, որ իշխանություն ստացած մի խումբ բանդիտներ, որ կապված են կլանային ու հաշվարկով ամուսնություններով, իրենցով են արել ադրբեջանցի ժողովրդի նավթային ռեսուրսները, թելադրում են ամբողջ աշխարհին` որտեղ ճանապարհորդել: Իսկ այդ հրաշալի տարածաշրջանի պատկանելությունը կորոշեն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, ոչ թե իսրայելցի կամ լիտվացի բլոգերները: Մենք սովորական տուրիստներ ենք, ընդամենը շրջում ենք ամբողջ աշխարհով և պատմում գեղեցկությունների մասին այլ մարդկանց: Իմ լիտվացի և լատիշ ընկերները արդեն մի քանի շաբաթ է, ինչ ավարտել են Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ֆիլմը: Իմ կարծիքով, ֆիլմը շատ պրոֆեսիոնալ է ստացվել: Անգամ դժվար է հավատալ, որ ստեղծել են սեփական ռեսուրսներով և ուժերով: ՈՒրախ եմ, որ տղաներին հաջողվել է»,- գրել է Լապշինը:


«Երբեմն զվարճալի է Google-ում որոնել մեր կամ ձեր անունները ադրբեջանական գրելաձևով: Օրինակ, իմ ազգանունը ռուսաց լեզվի դեմ պայքարի այդ մարտիկները գրում են «Lapşin»: Այնպիսի «գլուխգործոցներ» են հանդիպում, որ բրեժնևյան ժամանակների անհեթեթությունները շատ մեղմ են թվում: Նրանք իսկապես մտածում են, որ եթե սուտը գրել ադրբեջաներեն, ոչ ոք բացի իրենց բնակիչներից չի՞ իմանա: Ռուսերենով նրանք ավելի կոկիկ են գրում՝ ընտրելով արտահայտությունները: Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, իբր, ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, որ իր ընկերների հետ նկարահանել է այդ ֆիլմը, հայկական քարոզչության աշխատակից է, առասպելական քաղաքական պատվերներից մեծ գումարներ է ստանում և անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմին: Միաժամանակ, նրանք խոստովանում են, որ թեև ոչ մի ապացույց չունեն, բայց «առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»:

Այդ ամենը գրում է ինչ-որ նեղ շրջանակներում հայտնի պրոֆեսոր՝ Զաուր անունով, որը այդ երկրի նախագահի ազգանունն ունի: Դրանից հետո բալթյան երկրների ճանապարհորդները տասնյակ երկրներ են այցելել՝ Մարոկկոյից մինչև Վրաստան և Ավստրալիայից մինչև Ամերիկա, իսկ Բաքու չեն գնացել, իբր տեսեք, թե որքան անձնական արգահատանք ունեն այդ երկրի հանդեպ:
Մարկետինգի տեսանկյունից, կարծում եմ, Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունը անհայտ բլոգերների նկատմամբ դրական է: Նման գովազդի համար սովորաբար միլիոնավոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին և պրոցեսը գործի դրվեց: Դեռևս նրանք չեն հասկանում, որ յուրաքանչյուր նման հրապարակում մեր մասին իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրա ենք: Ավելի վատ կլիներ, եթե նրանք մեզ ընդհանրապես չարձագանքեին, քանի որ գովազդի համար մենք միջոցներ չունենք: Այդ դեպքում մեզ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության ու ճարտարապետության մասին: Ասենք, մի 20 մարդ կդիտեր ֆիլմը, իսկ Բաքվի հիստերիկ պահվածքից հետո դիտել է մոտ 100 հազար մարդ»,- ընդգծել է Լապշինը:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ