Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրաժեշտի նամակը ստամբուլահայերին

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրաժեշտի նամակը ստամբուլահայերին
13.02.2018 | 15:27

Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնաթող տեղապահ Գարեգին եպիսկոպոս Բեքչյանը Գերմանիա վերադառնալուց առաջ հրաժեշտի խոսք է ուղղել ստամբուլահայ համայնքին, որ տպագրել է «Ակօսը»: Հրաժեշտի նամակը ներկայացնում ենք կրճատումներով.
«Սիրելի՜ քույրեր և եղբայրներ:


Այն պահից սկսած, երբ ստանձնեցի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը՝ դեմ առ դեմ հայտնվեցի որոշ զարմանալի փաստերի հետ. դրանցից ամենակարևորն այն էր, որ առաջին իսկ օրվանից չստեղծվեցին այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար:
Կարիք չեմ զգում շարադրելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակներն այստեղ: Այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ոչ հիշել, ոչ հիշեցնել:
Սիրելի քույրեր ու եղբայրներ, վերջին իրադարձությունները մեկ օրում մեջտեղ ելած բաներ չեն: Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալելու Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության:
Մյուս կողմից էլ՝ հույս ունեմ և ցանկանում եմ, որ մեր վերապրածները կարևոր դաս կլինեն մեր համայնքի համար:


Ի վերջո, թեկուզ չուզելով, ստիպված եմ լքել Ստամբուլը, որտեղ երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար: Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից եկած գրությունից հետո նման որոշումն անհրաժեշտության բնույթ ստացավ: Վեճն ու բախումը հակառակ են իմ բնույթին:
Որոշել եմ, հեռանալով իմ երկրից, ժամանակս անցկացնել աղոթելով երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի և նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի համար:
Իմ ներկայությունը չպետք է նոր տհաճությունների պատճառ դառնա առանց այդ էլ շատ տուժած հայ համայնքի համար:
Մենք դեռ մկրտության ժամանակ, մկրտությունից զատ, Աստծուց աղերսում ենք հավատք և հույս: Մեր հավատքն ու հույսը եկեք երբեք չկորցնենք: Աստված բոլորիս օգնական»:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ