«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արմեն Սարգսյան․ Մի սպասեք, որ ձեր կյանքը պիտի փոխի միայն մեկ անհատ

Արմեն Սարգսյան․ Մի սպասեք, որ ձեր կյանքը պիտի փոխի միայն մեկ անհատ
14.02.2018 | 11:10

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն հանդիպումներ է անցկացրել Գյումրիում: Նա առաջիկայում երկրորդ անգամ կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Պարզ ասած՝ ինձ արված առաջարկությունը հանրապետության նախագահի կողմից ես գնահատում եմ որպես մեծ պատիվ: Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել: Բայց պատվից այն կողմ կա պատասխանատվություն, և, ինչպես տեսնում եք, այդ պատասխանատվությունը փոքր չէ: Ինչքան էլ սահմանափակ լինեն նախագահի լիազորությունները, որ ժուռնալիստները նկատում են և քննարկում են, Հանրապետության [ապագա] նախագահը մեծ լիազորություններ ունի, իհարկե ոչ վարչական, բայց՝ լինելով երկրի ղեկավար»:

Գյումրի այցելած Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ վարկանիշի անկում կունենա․«Ես դեռ հանրապետության նախագահի հետ իմ հաջորդ քննարկումը չեմ ունեցել, բայց եթե ձեզ լսեմ, կամ նմանատիպ մտածող որևէ մեկի լսեմ, ուրեմն ի՞նչ... եթե դժվար է, անհնարին է, եթե մեկը փորձում է, բայց չի հաջողում, անկեղծ սրտով փորձում է, բայց չի հաջողում և վարկաբեկվում է, ուրեմն չփորձի՞... ՈՒրեմն բոլորս թևաթափ լինենք ու ասենք՝ ոչինչ հնարավոր չի փոխել... Ընդունելի՞ է այդ կեցվածքը»:
Մեկ անձով պայմանավորված կյանքի փոփոխություն ակնկալելը սխալ է համարում Արմեն Սարգսյանը՝ ով ուզում է լինի այդ անձը․ «Մեկ հոգի չի կարող փոխել: Սպասում եք, որ մեկը գա, բոլորը փոխի: Մեկի փոխելով չի լինի․ բոլորս միասին, ես ձեզ հետ միասին, դուք ինձ հետ միասին։ Հակառակ դեպքում չի ստացվի... Դուք էս երկրում հեղափոխություն եք արել 88 թվականին: Երկիրը տարել եք դեպի հաղթանակ: Դուք, այսինքն՝ հայ ժողովուրդը, և մի սպասեք, որ ձեր կյանքը պիտի փոխի միայն մեկ անհատ: Եվ կարևոր չէ, թե նրա անունը ինչ է: Եթե ես ընտրվեմ, միևնույն է, գալու եմ ձեզ ասեմ՝ եկեք միասին փոխենք»:


Սարգսյանը Գյումրի այցը սկսեց Յոթ վերք եկեղեցուց: Հենց եկեղեցում մի տարեց մոտեցավ Արմեն Սարգսյանին ու հորդորեց նրան նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել՝ կենսաթոշակով հնարավոր չէ գոյատևել. «Թոշակառուները մեռնին գը: Թոշակները ավելցրեք, թե չէ ապստամբություն կեղնի, ավելի վատ բան կեղնի»:
Արմեն Սարգսյանը հիշեց վարչապետի պաշտոնում 21 տարի առաջ Գյումրի այցը: Գյումրին, ինչպես նկատեց Արմեն Սարգսյանը, «ուստեքի քաղաք է», ու պետք է համաչափ զարգացում ապահովել․ «Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք հավասարաչափ բաշխելու մասին և երկրի հարստությունը, և աշխատանքը, և ամեն ինչը: Դա մի օրվա աշխատանք չէ իհարկե... Շիրակը ունի հսկայական պոտենցիալ: Էս քաղաքը էղել է վարպետների, ուստեքի քաղաք»:
Արվեստների ակադեմիայում նա հանդիպեց դասախոսների ու ուսանողների հետ: Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը հորդորեց Արմեն Սարգսյանին ընդունել նախագահ դառնալու առաջարկը․ «Մասնաճյուղի ողջ հանրությունը՝ և դասախոսները, և ուսանողները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Ձեզ հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ»:
Թիվ 21 դպրոցում Արմեն Սարգսյանը շփվեց նախակրթարանի սաների հետ՝ մեկ առ մեկ ծանոթանալով նրանց: Մտավորականների հետ հանդիպումը ամենաերկարատևն էր: Արմեն Սարգսյանն ասաց՝ եկել է լսելու նրանց․ «Ինձ համար կարևոր է, որ ավելի խոր հասկանամ և ձեր խնդիրները, և ձեր դժվարությունները, նաև՝ ձեր մտքերը և հաջողությունները որտեղ եք տեսնում»:


Դռնփակ հանդիպումը մոտ 2 ժամ տևեց: Այցի սկզբում Արմեն Սարգսյանին դիմավորեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը գերադասեց քաղաքում շրջել առանց պաշտոնյաների ուղեկցության:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ