Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղաքապետարանի հայտարարությունը միջադեպի վերաբերյալ

Քաղաքապետարանի հայտարարությունը միջադեպի վերաբերյալ
14.02.2018 | 11:23

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին. «Երևանի ավագանու 2018 թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:


Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե Երևանի քաղաքապետարանի շենքում, թե Երևան քաղաքում, թե, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցու»:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ