Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել. ԱՄՆ հետախուզություն

Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել. ԱՄՆ հետախուզություն
14.02.2018 | 11:25

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար` ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում:


Փաստաթուղթը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը: Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և 2018-ին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»: Զեկույցում նշվում է, որ Կրեմլը կձգտի աջակցել և հնարավորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցությունը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հաջորդ հնարավոր նախագահական ժամկետի ընթացքում հիմնվելու է ագրեսիվ և օպորտունիստական արտաքին քաղաքականության վրա` Ռուսաստանի սահմաններից դուրս արդյունքների հասնելու համար: Նա նաև կդիմի ավելի ավտորիտար մարտավարությանը, որ վերահսկի իր իշխանության մարտահրավերները»,- նշվում է փաստաթղթում:


ԱՄՆ հետախուզության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի արևմտյան ինտեգրումը ձախողելու ՌԴ փորձերը Թբիլիսիում անկայուն իրավիճակի հիմնական աղբյուրները կմնան: Ռուսաստանը կփորձի կանխել Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունների հնարավոր ջերմացումը: Հետախուզության ղեկավարը կարծում է, որ ՈՒկրաինան դեռևս ներքաղաքական անկարգությունների վտանգի տակ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Կիևի արևմտամետ կողմնորոշումը ձախողելու համար: «Մինչ այդ եվրոպական և եվրոպական ազգային կառավարությունները պայքարելու են անվտանգության խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք միասնական մոտեցումներ մշակելու համար, այդ թվում, ծայրամասերում անկայունության, տարածաշրջանում անհամաչափ միգրացիայի, ահաբեկչական սպառնալիքների և ռուսական արշավների ազդեցության ավելացման դեմ, որոնք վնասում են Արևմուտքի միասնականությանը»,- նշվում է զեկույցում:

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ