Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թիլերսոն. Թուրքիան մնում է մեր կարևոր դաշնակիցը տարածաշրջանում

Թիլերսոն. Թուրքիան մնում է մեր կարևոր դաշնակիցը տարածաշրջանում
15.02.2018 | 12:52

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հորդանանում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնում Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացի առաջընացը գտնելու հանձնառությանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը մերձավորարևելյան խաղաղության ծրագիր ունի, որը վերջին ամիսներին գտնվում է զարգացման փուլում: Անդրադառնալով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցին, Թիլերսոնն ասել է, որ այն չի խոչընդոտում «երկու պետություն» սկզբունքին: «Եթե կողմերը հանգեն այդ լուծմանը, ԱՄՆ-ը կաջակցի դրան»,- ասել է Թիլերսոնը, նշելով որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակն ու սահմանները կախված են կողմերի որոշումից: Թուրքիայի մասին ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում: «Մենք կարիք ունենք նույն ուղղությամբ գործելու շարունակությունը գտնելու»,- ասել է նա, ընդգծելով որ վերջնական նպատակը՝ Սիրիայում ԻՊ-ին պարտության մատնելն է:


Իրանի մասին Թիլերսոնը ասել է, որ Սիրիայում Իրանի ներկայությունը ապակայունացնում է տարածաշրջանը: «Մենք խոր մտահոգված ենք Սիրիայում Իսրայելի և Իրանի ներգրավածությամբ տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ: Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սիրիայում Իրանի ներկայությունը միայն ապակայունացնում է տարածաշրջանը»,- ասել է նա:


ԱՄՆ-ի պետքարտուղարը Մերձավոր Արևելքի խնդիներին անդրադարձել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ Ամանում կայացած մամուլի համատեղ ասուլիսում: Թիլերսոնը և Սաֆադին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ