Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսել են

ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսել են
15.02.2018 | 12:54

ՈՒկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մինսկի համաձայնագրերի ստորագրման երրորդ տարին լրանալու օրը՝ փետրվարի 12-ին, ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով երկարատև բանակցություններ են վարել:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաստատելով լուրը, ասել է, թե ՈՒկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել Ан-148 մարդատար օդանավի աղետի կապակցությամբ՝ առաջարկելով ուկրաինական կողմի օգնությունը հետաքննությանը: Նրանք քննարկել են ՈՒկրաինայի արևելքում գերիների փոխանակման հարցերը, համաձայնել են, որ Մինսկի պայմանագրերի իրականացմանը այլընտրանք չկա, ասել է Պեսկովը: Պորոշենկոն և Պուտինը նաև քննարկել են «Նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը: Հանդիպումը անցկացվելու է փետրվարի 14-ին՝ Մյունխենում:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ