Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սիրիայում վարձկանները կապ չունեն ՌԴ ԶՈՒ-ի հետ

Սիրիայում վարձկանները կապ չունեն ՌԴ ԶՈՒ-ի հետ
15.02.2018 | 13:18

Կրեմլը պնդում է՝ Սիրիայում վարձկանները կապ չունեն Ռուսաստանի զինված ուժերի հետ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հավաստմամբ՝ եթե անցած շաբաթ ամերիկյան օդային հարձակումների հետևանքով սպանվել են ռուսաստանցիներ, նրանք զինվորներ չեն եղել: «Մենք, այդուհանդերձ, դեռևս մանրամասն տեղեկատվություն չունենք՝ եզրահանգումներ անելու համար»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ հարձակման ժամանակ ռուս զինվորականները դեպքի վայրում չեն եղել: Պենտագոնը հաղորդել էր, որ անցած շաբաթ Դեյր էզ-Զորում հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, որոնք ավելի վաղ հարձակվել էին ԱՄՆ-ի և սիրիական ընդդիմության ուժերի բազայի վրա:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ