Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում հարյուրավոր զոհված ռուսների մասին լուրերն ապատեղեկատվություն են

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում հարյուրավոր զոհված ռուսների մասին լուրերն ապատեղեկատվություն են
15.02.2018 | 13:20

Սիրիայում զոհերի մասին արևմտյան ԶԼՄ-ների լուրերը ապատեղեկատվություն են` ТАСС-ին հայտնել է իր աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում: «Սիրիայում հարյուրավոր կամ տասնյակ զոհերի մասին արևմտյան ԶԼՄ-ների լուրերը դասական ապատեղեկատվություն են»,- նշել է գործակալության զրուցակիցը:

CBS հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի քաղաքացիները Սիրիայի կառավարական ուժերի կազմում էին, որոնք փետրվարի 7-ին սիրիական Դեյր Զոր նահանգում գտնվող Հաշամ բնակավայրի մոտակայքում հարձակվել էին «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» շտաբի վրա, որոնք ստանում են Վաշինգտոնի աջակցությունը: ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարվածել է կառավարական ուժերին:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ