Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի վարչապետը համոզված է, որ Ռուսաստանն ապագայում Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչ կճանաչի

Թուրքիայի վարչապետը համոզված է, որ Ռուսաստանն ապագայում Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչ կճանաչի
15.02.2018 | 13:21

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ վստահ է՝ մոտ ապագայում Ռուսաստանը Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչ կճանաչի:
«Գուցե Ռուսաստանն այսօր չի ընդունում նրանց ահաբեկիչ, սակայն ապագայում կընդունի:

Որևէ երկրի՝ նրանց ահաբեկիչ ընդունել-չընդունելը մեր խնդիրը չէ: Մենք գիտենք, որ նրանք «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման անունը փոխած տեսակն են միայն»,- ասել է Յիլդիրիմը:

Նա նշել է, որ 2014-ից Սիրիայի հյուսիսում իր դիրքերը հաստատած խմբավորման միակ նպատակը Թուրքիայի դեմ գործողությունների ձեռնարկումն է, բացի այդ՝ նրանք «թունավորում» են տեղի բնակիչների՝ արաբների, թուրքմենների և անգամ քրդերի կյանքը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ