Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին նախագիծ կներկայացվի

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին նախագիծ կներկայացվի
15.02.2018 | 13:22

Նիդերլանդների Քրիստոնեական միություն կուսակցությունը Հայոց ցեղասպանության հետ կապված 2 նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել` ասել է Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:


«Քրիստոնեական միություն կուսակցությունը այն կուսակցությունն է, որ 2004-ին առաջ քաշեց Հայոց ցեղասպանության ընդունման նախագիծը և այն ժամանակ միաձայն ընդունվեց: Երկար տարիներ են անցել և կառավարությունները կարծես մի քիչ շեղվել են այդ գծից, մենք Քրիստոնեական միության հետ միասին հարմար ենք գտել` մեր առաջարկությամբ, իրենց նախաձեռնությամբ հիմա այդ նախագիծը տրվում է ավելի շատ հաստատելու` ինչ 2004-ին արդեն մի անգամ կայացել է: Այսինքն՝ մեկ անգամ էլ վերհիշելու և հաստատելու, որ կառավարությունը չխուսանավի այդ որոշումից»,- ասաց Մասիս Աբրահամյանը:
Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահի խոսքով՝ մյուս որոշումը գործնական որոշում է. «Քրիստոնեական միություն կուսակցության ղեկավար Ջոել Ֆորդևինդը փորձում է խորհրդարանի միջոցով որոշում ընդունել, որը կպարտադրի, որ Հայոց ցեղասպանության հիշատակման համար պետական մակարդակով Նիդերլանդները ներկայացուցիչ ուղարկի Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու համար»:


Մասիս Աբրահամյանի կարծիքով՝ սա շատ լավ նախաձեռնություն է, հատկապես, երբ կառավարությունը բավականին հեռացել էր 2004-ի որոշումից: «Մեզ համար հատկապես շատ ցավալի էր այն փաստը, որ կառավարությունը վերջին շրջանում անընդհատ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ոչ թե օգտագործում է «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ «Հայոց ցեղասպանության խնդիր» բառակապակցությունը, այսինքն` կարծես կասկածի տակ են առնում Հայոց ցեղասպանությունը, ինչը մեզ համար ցավալի է»,- հավելեց Մասիս Աբրահամյանը:
Նախագծերը քննարկվելու են փետրվարի 15-ի պատգամավորական հարց ու պատասխանի ժամանակ:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ