Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշոտ Ղուլյան. Արցախի խորհրդարանականներին խանգարելու Ադրբեջանի փորձերը կարճաժամկետ արդյունք են ունենում

Աշոտ Ղուլյան. Արցախի խորհրդարանականներին խանգարելու Ադրբեջանի փորձերը կարճաժամկետ արդյունք են ունենում
15.02.2018 | 13:23

Արտասահմանյան երկրների հետ Արցախի խորհրդարանական համագործակցության զարգացմանը խանգարելու Ադրբեջանի փորձերը կարճաժամկետ արդյունք են ունենում` ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:


«Հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների համակարգում դժվար է սահմանափակել հարաբերությունների զարգացման եղանակները և հնարավորությունները: Կարծում եմ՝ աշխարհում չի գտնվի երկրորդ այդպիսի պետություն, որն իրեն ցինիզմ թույլ տա սահմանափակելու այլ պետության խորհրդարանի հնարավորությունները»,- նշեց Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով՝ Եվրոպաում երկրներ կան, որ Արցախի հետ խորհրդարանական հարաբերությունների ընկալման շատ լավ ցուցանիշներ ունեն: «Եթե Ադրբեջանին նույնիսկ ինչ-որ պահի հաջողվում է ներգործել, ապա ոչ երկար, քանի որ նման մեթոդները չեն կարող քաղաքակիրթ պետությունների խորհրդարանների համար ընդունելի լինել: Արժեհամակարգը՝ տեղաշարժման ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, որին հավատարիմ են եվրոպական երկրները, Ադրբեջանի հետ կապ չունի և չի կարող նրա ջանքերն աջակցել»,- շեշտեց Աշոտ Ղուլյանը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ