«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նախարարը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

Նախարարը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին
16.02.2018 | 00:53

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:


Ողջունելով հյուրերին՝ նախարար Մանուկյանը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի և կզարգանա:
Նախարարն անդրադարձել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես՝ արևային կուտակիչ կայանների կառուցմանը: Այդ համատեքստում զրուցակիցներին է ներկայացրել նաև «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:


Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնելու տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումների ներգրավմանը։
Իր հերթին Մարկ Փրիթչարդը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի ներդրումային ծրագրերը հանգամանալի ներկայացնելու համար և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկայի բնագավառի մասնագետների վերապատրաստման նպատակով համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը:
Կողմերն անդրադարձել են նաև հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին և զարգացման հեռանկարներին:
Խոսելով արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին՝ նշվել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի 2019 թ. Հայաստանը, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել նախաձեռնության ստանդարտներին համապատասխանող երկիր:


Կարևորելով իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Առաջիկա 1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ