...թե այն, ինչը Զարուհի Փոստանջյանը չկարողացավ անել ԱԺ-ում, փայլուն ձևով փորձարկում է քաղաքապետարանում՝ ավագանու գլխին։ Ժամանակին, երբ ԱԺ-ում տեղի էր ունենում Ռուսաստանին «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի վավերացումը, Զարուհին շարքեշարք անցնում և «գողանում» էր պատգամավորների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել։
Երբ հասել էր ԱԺ ամենակարևոր մշտական հանձնաժողովի նախագահներից մեկի քարտին, քարտատերն ասել էր` «Զառա, թույլ չեմ տալու, չվերցնե՛ս», Զարուհին պատասխանել էր` «Ավելի լավ, ես հիմա զոռով կվերցնեմ, իսկ դու ինձ ապտակիր»։ «Հույս չունենաս»,- արձագանքել էր հանձնաժողովի նախագահը։ Փաստորեն, «ապտակվելու» մարտավարությունը մնում է անփոփոխ։