Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երեք ամիս Կովկասում

Երեք ամիս Կովկասում
16.02.2018 | 12:47

ԱՆԴՐԿՈՎԿԱՍ


Անդրկովկասի տարածքը մոտ 216000 քառակուսի վերստ է, և ամբողջ բնակչության թիվը 1914-ին 7593000 էր: Երկրամասի հիմնական բնիկ տարրերն են.
1. մահմեդականներ` 3083000
2. վրացիներ` 1742000
3. հայեր` 1686000:


Անդրկովկասյան բնիկներն ավելի արևելյան ժողովուրդներ են, քան արևմտյան, և իրենց ուսյալ դասի վրա դրոշմված է ռուսական հոգեբանությունը:
Բնակչության մեծամասնությունը թեև քաղաքակրթված ձև ու կերպարանք ունի, սակայն տակավին չի յուրացրել Արևմուտքի իսկական քաղաքակրթությունն ու ոգին: Իրենց, մանավանդ` թաթարների ու վրացիների մեջ դեռևս կան իսկապես վայրենիներ` զուրկ որևէ կրթությունից և անտեղյակ իրենց անտառներից կամ լեռներից անդին գտնվող կյանքի մասին:
Թաթարներն ամենատգետն են: Ռամիկ դասը աշխատասեր, խնայող, հեզ, հավատարիմ, խաղաղասեր է, բայց ոչ ձիրք և ոչ էլ ձգտում ունի առաջնակարգ դիրք գրավելու: Մարտական ոգի էլ չի դրսևորում, մինչև այդպիսին չարթնացնեն կրոնավորներն ու մտավորական թաթարները: Այն, որպես կանոնավոր զորք, արժեք չունի, երբեք զինվոր չի տվել ռուսական բանակին: Թաթար մտավորականներ գրեթե չկան, եղածներն էլ մտավորականությունից շատ հեռու են: Այսօր Ադրբեջանի կառավարության համար անկարելի բան է նույնիսկ իր նախարարական պաշտոնների համար թաթար մտավորականներ գտնելը: Թաթար հարուստներն իրենց հարստության համար պարտական են կամ ժառանգական հողերին, կամ այգիներում ու դաշտերում բախտի բերմամբ նավթի երևան գալուն: Կազմակերպող, կառուցող և առաջադեմ չի եղել ամբողջ ազգը: Ռուսական տիրապետությունից չի օգտվել:

Անկախության ոգին տիրապետող չէ: Թաթար գյուղացին ու բանվորն այսօր աղոթում են, որ նորից ցարը կամ ռուսը տիրանա Ադրբեջանին: Գրեթե ամբողջ պետական պաշտոնեությունը անկարող է և նկարագրից զուրկ: Կաշառակերությունը սահման չունի: Որպես ազգ չեն կարող անկախ լինել: Որևէ եվրոպական տերության ենթակայության ներքո Ադրբեջանը թերևս կարող է Եգիպտոսի նման պետություն դառնալ:
Վրացիներն արտաքնապես եվրոպացիներին են նմանվում ու բազմաթիվ իշխաններ և իշխանուհիներ ունեն: Գրեթե ամբողջ ազգը ծույլ է, չի ուզում աշխատել, սիրում է ծախսել, խաղալ, զբոսնել ու խմել: Որպես ազգ, ավելի կիրթ է, քան թաթարները, բայց սա ինքնին շատ մեծ բան չէ: Անկախության ոգին իրենց մեջ ավելի տարածված է, քան թաթարների: Շատ մեծախոս են և ինքնահավան: Սաստիկ ատում են Ռուսաստանը: Ազգայնամոլ են, բայց անտեղյակ իրենց լեզվին: Մի օրենք ընդունեցին, որ երկաթուղային կանոններն ու ժամանակացույցը վրացերեն լինեն, բայց տեսան, որ նույնիսկ երկաթուղու վրացի պաշտոնյաների հարյուրից իննսունը վրացերեն կարդալ չգիտի, ու ստիպված եղան ամեն ինչ կրկին ռուսերենի փոխել: Կառավարության մեջ մի քանի հմուտ պաշտոնյաներ կան, սակայն մնացած ամենքը անկարող ու աննկարագիր են: Առանց օտարի օգնության անկախություն չեն կարող պահել:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ