Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի հետ
16.02.2018 | 15:01

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ծրագրում է Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Երկխոսությունը հատկապես կարևոր է, երբ լարվածությունը բարձր մակարդակի վրա է»,- ասել է Ստոլտենբերգը, հավելելով՝ քննարկվելու են տարբեր խնդիրներ, այդ թվում` ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի վստահության հարթակ լինելու հարցը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ