Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին
16.02.2018 | 15:03

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նա զորակցություն է հայտնել ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «անտանելի բռնություն, ատելություն և չարիք» է որակել Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցածը՝ խոստանալով լուծել «մտավոր առողջության հարցը»:

Սպիտակ տնից հեռուստահեռարձակման միջոցով Թրամփը, դիմելով սպանվածների հարազատներին, ասել է․«Մենք բոլորս իրար հետ ենք՝ որպես մի ամերիկացի ընտանիք, և ձեր տառապանքները մեզ վրա ծանր են նստում: Ոչ մի երեխա, ոչ մի ուսուցիչ չպետք է երբևէ վտանգված լինի ամերիկյան դպրոցում»: ԱՄՆ կառավարական շենքերի, դեսպանատների և ռազմակայանների դրոշները նախագահի հրահանգով խոնարհվել են:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ