Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոսկվայի գնահատականը միակ հասցեականն է Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությանը

Մոսկվայի գնահատականը միակ հասցեականն է Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությանը
16.02.2018 | 15:06

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա դիվանագիտական լեզվով ուղիղ հասցեական մեղադրանք էր Ադրբեջանին։ Միշտ չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ դրանց դիվանագիտական ներկայացուցիչները հստակ, հասցեական գնահատական են տալիս»,- ասաց նա:


Է. Շարմազանովի խոսքով՝ Զախարովայի գնահատականը մեղադրանք էր Ադրբեջանին, որը օրեր առաջ խոսում էր ոչ թե բանակցային գործընթացը շարունակելու, այլ Երևանը, Զանգեզուրը նվաճելու նրանց նպատակի մասին:
«Այս իմաստով կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը բխում է տարածաշրջանային խաղաղության շահերից և չի բխում Ադրբեջանի նացիստական նպատակներից ու առայժմ ՌԴ-ի այս գնահատականը մնում է միակ հասցեական գնահատականը Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությանը»,- ասաց Է. Շարմազանովը:


Նա հույս հայտնեց, որ Զախարովայի գնահատականը վարակիչ կլինի մյուսների համար, որ ունենան քաղաքական խիզախություն իրերն իրենց անուններով կոչելու:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ