Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանն ու Թիլերսոնը 3 ժամ քննարկել են «Թուրքիայի մտահոգությունները»

Էրդողանն ու Թիլերսոնը 3 ժամ քննարկել են «Թուրքիայի մտահոգությունները»
16.02.2018 | 15:10

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Անկարայում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Դռնփակ հանդիպումը տևել է 3 ժամ 15 րոպե, անցել է արդյունավետ ու դրական մթնոլորտում: Քննարկման հիմնական թեմաներն են եղել իրավիճակը Սիրիայում և Իրաքում, երկկողմ հարաբերություններն ու հակաահաբեկչական միջազգային պայքարը, այդ թվում՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայի օգտագործումն ԻՊ-ի դեմ պայքարում: Էրդողանը բացահայտ մատնանշել է առաջնային հարցերում Թուրքիայի մտահոգություններն ու սպասումները: Նա պարբերաբար հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական ԶՈՒ-ն կանցնի Մանբիջ՝ պայքարելու այնտեղի քուրդ զինյալների դեմ:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ