«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել Ռուսաստանին

Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել Ռուսաստանին
16.02.2018 | 15:29

Ռուսաստանի իշխանությունները ցանկացել են, որ Սիրիայի քրդական խոշորագույն քաղաքական ուժը՝ «Դեմոկրատական միությունն» ու դրա «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» ներկա գտնվեն բոլոր բանակցային ձևաչափերում, որոնք վերաբերվում են սիրիական կարգավորմանը, այդ թվում Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսին։ Թուրքիան, որը համարում է այդ կազմակերպություններն ահաբեկչական, կտրականապես դեմ է եղել և առաջադրել վերջնաժամկետ` Kommersant-ի հետ զրույցում ասել է միջսիրիական բանակցությունների միջնորդներից մեկը՝ Վիտալի Նաումկինը։ «Թուրքիան սպառնացել է դուրս գալ սիրիական կարգավորման գործընթացից, հատկապես Աստանայի ձևաչափից, որի շրջանակում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարողացել են Սիրիայում ստեղծել դեէսկալացիոն գոտիներ»,- ասել է նա՝ հավելելով, որ քրդեր եղել են Սոչիում, սակայն ոչ «Դեմոկրատական միության» ներկայացուցիչները։

Փորձագետի խոսքով՝ քրդերը դժգոհ են Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունից։ «Սակայն այդ համագործակցությունը Մոսկվայի համար ռազմավարական առումով շատ կարևոր է»,- նշել է նա։ «Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսությունում, քաղաքականությունում, ռազմական ոլորտում։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ռուսական զենիթահրթիռային С-400 համալիր է գնում։ Դա շատ լուրջ է»,- ասել է նա։

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ