ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել

Նիկոլ Փաշինյան. Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել
17.02.2018 | 12:54

Փողոցային պայքարն իր ծավալներով հնարավոր դարձրեց ԱԺ նիստերի դահլիճում արտահերթ անցկացնել, ավելի մեծ ծավալներով ավելի մեծ բան կարող է իրականություն դարձնել, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Ելքի» նախաձեռնությամբ ԱԺ գումարած արտահերթ նիստին։

Նա ընդգծեց, որ իրենց համար թանկացումների թեման փակված չէ, քանի դեռ արդիական է քաղաքացիների շրջանում։ Անդրադառնալով քննադատություններին, որ «Ելքը» պարզապես զբոսանքի հանեց մարդկանց ու դրանով ոչ մի հարց չլուծեց՝ Փաշինյանն արձագանքեց. «Առնվազն վերջին երկու գումարման ԱԺ պատմության մեջ, սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել և այն կայացել է։ Ես չեմ ուզում ասել ՀԱԿ-ը չկարողացավ, «Ելքը» կարողացավ, ոչ դա զբոսանքի և ոչ զբոսանքի ամպլիտուդն էր»,- նշեց նա։ Հարցին, թե քաղաքացիները հիասթափվելու տեղիք չունեն, Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր գնահատականներն ու կարծիքն ունենալ։

«Ճաշակի հարց է, եթե դուք իմ և իմ խղճի երկխոսությանն եք դիմում՝ ես ասում եմ՝ ոչ։ Չեմ բացառում, որ մենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արել ենք, չեմ բացառում, որ անում ենք ու, ցավոք սրտի, չեմ կարող բացառել, որ կանենք, որովհետև մարդը անգամ եթե ԱԺ պատգամավորի կամ ավելի բարձր մանդատ ունի, սխալական է, և եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել ու ասել՝ ամեն ինչ կանեմ, որ առաջիկայում ուղղվեմ՝ ինչքան հնարավոր է արագ»,- հավելեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ