Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսրայելը շուտով կներկայացնի Ղարաբաղի հարցով պաշտոնական դիրքորոշում

Իսրայելը շուտով կներկայացնի Ղարաբաղի հարցով պաշտոնական դիրքորոշում
17.02.2018 | 12:56

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակության այցը հրեական պետություն բավականին խիտ էր և բեղմնավոր` բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ այցի չորս օրերին անցկացրել են 15 հանդիպում, վեցը՝ Կնեսետում. «Մենք հանդիպումներ ունեցանք ոչ միայն խորհրդարանականների հետ, նաև Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր»,-պարզաբանել է Մինասյանը։ Նա ընդգծել է, որ այս խնդրի քննարկման ժամանակ նախարարը հաճախ թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարում էին ադրբեջանամետ դիրքորոշմանը։

Հայկական կողմը բազմիցս արտահայտվել է այս հարցի շուրջ Իսրայելի խորհրդարանում`մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական դիրքորոշման սխալը:«Մենք կոնկրետ հարց ենք ուղղել՝ դա նախարարի՞, Իսրայելի կառավարությա՞ն կամ որևէ այլ պաշտոնատար անձի՞ դիրքորոշումն է»,- հավելել է պատգամավորը: Նա հայտարարել է, որ հայաստանյան պատվիրակությանը խոստացել են առաջիկայում ներկայացնել ղարաբաղյան հարցում իսրայելական կողմի հստակ դիրքորոշումը: Հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, որը ակտիվորեն օգտագործվում է հայկական կողմի դեմ, ընդգծելով, որ Թել Ավիվի դիրքորոշումը Երևանի համար այս հարցի վերաբերյալ մնում է անհասկանալի, չէ՞ որ ինչ-որ ժամանակ իսրայելցիները ստիպված են եղել անցնել այն նույն դժվարությունների միջով, ինչ հայ ժողովուրդը:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ