«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ադրբեջանի ԱԳՆ-ի անհոդաբաշխ պատասխանը

Ադրբեջանի ԱԳՆ-ի անհոդաբաշխ պատասխանը
17.02.2018 | 13:00

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» հայտարարություններին` հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Զախարովայի խոսքերը Բաքվում «թյուրիմացություն» են առաջացրել:


«Հաշվի առնելով մեր երկրների միջև եղած ռազմավարական համագործակցությունը՝ երկրի ղեկավարի խոսքերի վերաբերյալ նման վերաբերմունքը մենք համարում ենք սխալ»,- ասել է Հաջիևը: «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ոչ թե ադրբեջանական պատմական հողերի վերադարձի, այլ իրենց պատմական տարածքներ ադրբեջանցիների վերադարձի մասին», ասել է նա:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ