Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ սառը պատերազմ

ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ սառը պատերազմ
17.02.2018 | 13:01

ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ և սպառազինությունների մրցավազք, կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությանը` հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ, ցանկանում ենք կանխել սպառազինությունների մրցավազքն ու շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ երկխոսության զարգացման վրա՝ նվազեցնելու լարվածությունն ու կառուցելու Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ։ Եվ մենք կաշխատենք՝ դարձնելու այդ հարաբերություններն ավելի լավը»,- ասել է նա լրագրողներին՝ Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի կուլուարներում։ Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը վերջին տարիներին ականատես է եղել «ՆԱՏՕ-ի անդամների դեմ ուժի կիրառման Ռուսաստանի պատրաստակամության»։

«Այդուհանդերձ, մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից որևէ անխուսափելի սպառնալիք, մենք տեսել ենք, որ նա ուժ է կիրառել ՈՒկրաինայի դեմ, և մենք պատասխանել ենք համաչափ, որ թույլ չտանք նոր սառը պատերազմ։ Եվ շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ երկխոսության վրա»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ